Նոր սկանդալ. 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար լրատվամիջոցներին՝ մշակույթի նախարարությունից. ՀԺ

2002 թվականից մշակույթի նախարարությունը պետբյուջեից գերատեսչությանը հասած աղքատիկ բյուջեից աջ ու ձախ ֆինանսավորում է պետական ու մասնավոր լրատվամիջոցներին: Սա, ըստ մշակույթի նախարարության պարզաբանման, աջակցություն է մամուլին: «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման ի պատասխան, կառույցի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչությունից տեղեկացրել են, որ 2017 թվականին «Արմենպրես» ՓԲԸ-ին տրվել է 86 մլն դրամ՝ տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար (միեւնույն ժամանակ նույն «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը բյուջեից 2018-ի համար ստացել է 80 միլիոն դրամ): «Միր» միջպետական ՀՌԸ-ի Հայաստանի մասնաճյուղին նախորդ տարի մշակույթի նախարարությունը տվել է 160 մլն դրամ՝ ԱՊՀ երկրներում հեռուստառադիոծրագրերի հեռարձակման համար: Բացի վերոնշյալը, նախարարությունը «Պետական մամուլի հրատարակում» եւ «Ոչ պետական մամուլի հրատարակում» ծրագրերի շրջանակներում էլ է լրատվամիջոցներին փող բաժանում: Նախարարությունը 2017 թվականին պետական մամուլին հատկացրել է 73 միլիոն 600 հազար դրամ, որից 47 մլնը բաժին է հասել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ 26 մլն 200 հազարը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Նույն թվականին մշակույթի նախարարությունը 50 միլիոն դրամ է հատկացրել ոչ պետական մամուլին, որից 12 միլիոնը բաժին է հասել ազգային փոքրամասնությունների լեզուներով լույս տեսնող 14 թերթի: 25 միլիոն էլ տրվել է մշակութային ուղղվածություն ունեցող 23 էլեկտրոնային եւ տպագիր մամուլի: Դրանցից մի քանիսն են՝ «Գրական թերթը» (բացի այս, առանձին գումար է տրվել նաեւ այս թերթի հավելվածին), «Իրավունք» օրաթերթն ու «Ազգ» շաբաթաթերթը եւ այլք: 13 միլիոն էլ տրվել է 25 մարզային թերթի՝ յուրաքանչյուրին միջինը 500 հազար դրամ: Մշակույթի նախարարությունը ֆինանսավորում է նաեւ «Մարզաշխարհ» մարզական թերթին՝ հատկացնելով 300 հազար դրամ: Այսպիսով՝ 2017 թվականի ընթացքում մշակույթի նախարարությունը, գտնվելով առատաձեռն, իր բյուջեից 67 լրատվամիջոցի տրամադրել է 408 միլիոն դրամ կամ 840 հազար ԱՄՆ դոլար: Շարունակելով «անապահով» լրատվամիջոցներին տրված աջակցությունների ներկայացումը, նշենք, որ 2018 թվականին մշակույթի նախարարությունը «Արմենպրես»-ին տրամադրել է 80 մլն 700 հազար դրամ`տեղեկատվության ձեռքբերման, պահպանման եւ արխիվացման ծառայությունների համար: «Միր» միջազգային ՀՌԸ-ին էլ կրկին ԱՊՀ-ի տարածքում հեռարձակումներ ապահովելու նպատակով տրվել է 175 մլն 500 հազար: Այս տարի մշակույթի նախարարությունը պետական ստատուս ունեցող մամուլին հատկացրել է 70 մլն դրամ, որից 44 մլնը՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին, իսկ մոտ 25 մլնը՝ «Ռեսպուբլիկա Արմենիա»-ին: Մասնավոր մամուլին էլ տրվել է 46 միլիոն դրամ, որից 7 մլն տարբեր լեզուներով լույս տեսնող ազգային փոքրամասնության 11 թերթի: 5 մլն 500 հազար դրամ հատկացվել է մշակութային ուղղվածություն կամ մշակույթի բաժին ունեցող հանրապետական տպագիր եւ էլեկտրոնային 5 լրատվամիջոցների, որից 1 մլն 200 հազար՝ «Հրապարակ» օրաթերթին, 800 հազար՝ «Ազգ» օրաթերթին, 1 մլն 500 հազար՝ «Գոլոս Արմենիա» թերթի մշակութային հավելվածին եւ այլն: Մոտ 20 միլիոն տրվել է Գրական տպագիր եւ էլեկտրոնային 9 պարբերականի, 2 մլն 300 հազար՝ Արվեստի քննադատություն պարունակող էլեկտրոնային երկու լրատվամիջոցների, իսկ մարզային 23 թերթի, որոնք լուսաբանում են մշակույթ, տրվել է 11 մլն 500 հազար դրամ, 1 միլիոն էլ տրվել է  «tatron-drama.am» կայքին: Այսպիսով՝ Մշակույթի նախարարությունը իր բյուջեից 342 մլն ՀՀ դրամ կամ 705 հազար ԱՄՆ դոլար տրամադրել լրատվամիջոցներին: Իսկ այս երկու տարիներին այդ գումարը կազմել է 750 միլիոն ՀՀ դրամ կամ 1 միլիոն 550 հազար ԱՄՆ դոլար: Փաստենք մի ուշագրավ հանգամանք. կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ «Ռեսպուբլիկա Արմենիա» եւ «Հանրապետություն» թերթերը միացան «Արմենպրես» փակ բաժնետիրական ընկերությանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երեք ՓԲԸ-ների գործառույթները մասամբ համընկնում են, եւ վերակազմակերպելու արդյունքում հնարավոր կլինի կենտրոնացնել երեք կազմակերպությունների ռեսուրսները՝ աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպման նպատակով: «Բացի այդ, ՓԲԸ-ների միացումը հնարավորություն կտա տնտեսել պետական բյուջեի միջոցները, կհանգեցնի կրկնվող գործառույթների օպտիմալացմանն ու կրճատմանը, ինչպես նաեւ ոլորտի առավել արդյունավետ կազմակերպմանը»,- գրված է նախագծում։ Մանրամասները՝ armtimes.com-ում

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am