Մերկելն այլևս չի կարող ուղղել սխալը

Ներգաղթյալները կօգտագործեն Թուրքիայի տարածքը՝ ԵՄ տեղափոխվելու համար Անցյալ շաբաթ Բրյուսելում անցկացվեց Թուրքիա-ԵՄ գագաթնաժողովի անցկացմանը։ Արևմտյան թերթերն այս օրերին ավելի ու ավելի հաճախ են Թերթը Թուրքիային մեղադրել է փախստականների միջոցով ԵՄ-ին շանտաժի ենթարկելու և նրանից գումարներ կորզելու համար։ Կողմերը հասան համաձայնության, սակայն մանրամասները կքննարկեն մարտի 18-ին կայանալիք ԵՄ-ի պլանային գագաթնաժողովում։ Չնայած նրան, որ ԵՄ-ը նախապես խոստացել էր Թուրքիային տրամադրել 3 միլիարդ եվրո, Թուրքիային հաջողվել է հասնել նրան, որ այդ գումարը կրկնապատկվի։ Թուրքիան երկրորդ 3 միլիարդ եվրոն պետք է ստանա մինչև 2018 թվականը։ Թուրքիան և Եվրամիությունը անվերահսկելի միգրացիան կդարձնեն վերահսկելի՝ հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն` մեկնաբանելով Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովի արդյունքները: «Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ շատ ներգաղթյալներ, ինչպես նախկինում, ցանկանում են օգտագործել Թուրքիայի տարածքը որպես անցում՝ ԵՄ տեղափոխվելու համար, շարունակվում է նաև մարդկանց առևտուրը: Դրա հետ չի կարելի հաշտվել: Մեր ընդհանուր նպատակն է անվերահսկելի միգրացիան դարձնել վերահսկելի: Սիրիայից միջանցքը հաճախ օգտագործում են այլ երկրների ներգաղթյալներ, ովքեր պատերազմի զոհեր չեն: Մենք որոշում ենք ընդունել դա մտցնել իրավական շրջանակներ: Անօրինական ներգաղթյալները, ովքեր կփորձեն Թուրքիայից անցնել Հունաստան, կձերբակալվեն և հետ կուղարկվեն Թուրքիա», նշել է Դավութօղլուն: Միթե ԵՄ-ում պաշտոնյաներն ու դիվանագետներն անհանգստացած են Թուրքիայի պահանջներով, որոնք առաջադրվել են միգրացիոն ճգնաժամի կարգավորման հետ կապված: Ինչ է ստացվում` Անկարան Շենգենյան գոտու հետ առանց արտոնագրային ռեժիմ է նախատեսում, որը պետք է հաստատվի ապօրինի միգրացիայի դեմ պայքարում: Որոշ բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաներ իհարկե հասկանում են, որ` վատ կավարտվի, իսկ բացասական հետևանքները կառնչվեն ոչ միայն միգրացիոն գործարքին: Բայց... Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտահոգվում է աջակողմյան ուժերի արձագանքից: Գերմանիայում այդ որոշմանը դեմ են իշխող կոալիցիայում ներառված կուսակցությունները: Անհանգստություն է նկատվում նաև Եվրախորհրդարանում, որը պետք է հաստատի առանց արտոնագրային ռեժիմը: «Եվրոպական ժողովրդական կուսակցության» ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել է այդ ուղու վրա «լուրջ խոչընդոտների մասին»: Բրյուսելը պնդում է, որ արտոնագրային ռեժիմի օրինականացման համար Անկարան պետք է համապատասխանի 72 չափանիշների, որոնցից կատարված է միայն կեսը: Մերկելն արդար է համարում Թուրքիային 6 միլիարդ եվրո տրամադրելը Գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արդար է համարում Թուրքիային 6 միլիարդ եվրո հատկացնելը փախստականների հետ աշխատանքներ տանելու համար: «Թուրքիան, ունենալով մոտ 70 միլիոն բնակչություն, Սիրիայից ընդունել է 2.7 միլիոն փախստականի, ինչպես նաև շատ իրաքցիների ու աֆղանների։ Եթե մենք՝ 500 միլիոն եվրոպացիներս, առաջիկա տարիներին փախստականների հարցով Թուրքիային աջակցենք 6 միլիարդ եվրոյով, ապա դա կլինի շահերի արդար հավասարակշռություն»։ Գերմանական Handelsblatt թերթի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԵՄ-ը օգնության հարցով դիմել է Թուրքիային՝ փախստականների ճգնաժամը լուծելու համար, նրա մոտ չի մնացել ազատության ընտրություն, այժմ նա հարկադրված կլինի պասիվ հետևել այն ամենին, թե ինչպես է Անկարան վճռում իր ճակատագիրը։ Թերթն ընդգծում է, որ Անկարան դա անելու համար ոչ քիչ պահանջներ է ներկայացրել Բրյուսելին. դրամական փոխհատուցումից բացի, դրանք առնչվում են ոչ վիզային ռեժիմին, իսկ հեռանկարում՝ նաև ԵՄ-ին անդամակցելուն։ Բայց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հստակ հասկացրել է, որ եթե Եվրոպան չկատարի իր պայմանները, ապա կանի ամեն ինչ, որպեսզի իրավիճակը դառնա էլ ավելի վատ։ Էրդողանը քանիցս սպառնացել է մեծացնել Եվրոպա փախստականների հոսքը՝ նրանցով լեցուն ավտոբուսներ ուղարկելով դեպի ԵՄ-ի սահման։ Բրյուսելն արդեն չի կարող ուղղել իր սխալը, բայց նա առնվազն պետք է դասեր քաղի դրանից։ Եվրոպան պետք է ամբողջովին բացառի ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և այլևս երբեք հույսեր չկապի նրա օգնության հետ։ Ու այս պայմաններում ինչ է՞ ասում Մերկելը... Նա հայտարարում է, թե Գերմանիա ժամանող փախստականները պետք է պատրաստ լինեն ինտեգրման, դա նրանց պարտավորությունն է: «Մենք ակնկալում ենք, որ փախստականները կընդունեն մեր առաջարկները ինտեգրման ոլորտում: Դա ոչ թե պարզապես հնարավորություն է, այլ պարտավորություն»,- ընդգծել է նա՝ ելույթ ունենալով Հայգերլոխ քաղաքում Քրիստոնեա-դեմոկրատական միության մասնաճյուղում նախընտրական միջոցառման ժամանակ: Մերկելը շեշտել է, որ ներգաղթյալները պետք է հետևեն գերմանական օրենքներին: «Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կանանց հետ կարելի է հաշվի չնստել, ապա նա պարզապես գտնվում է ոչ այն երկրում»,- նշել է նա՝ հիշեցնելով Քյոլնի ամանորյա դեպքերը, երբ գիշերը ներգաղթյալները զանգվածաբար հարձակում էին գործել կանանց վրա: Մերկելի միգրացիոն քաղաքականությունը ստուգում է անցնում ընտրություններում Գերմանիայում սկսվում է քվեարկությունը տարածաշրջանային ընտրություններում, որի արդյունքները դիտվում են որպես Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության աջակցության ինդիկատոր: Ընտրություններն անց են կացվում ԳԴՀ երեք շրջաններում՝ Ռեյնլանդ Փֆավցում, Բադեն Վյուրթենբերգում և Սաքսոնիա Անհալթում: Վերջին ժամանակներս երկրում գնալով ժողովրդականություն է ձեռք բերում եվրասկեպտիկների «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը, որը հանդես է գալիս ներգաղթյալների դեմ: Ինչպես սպասվում է, հնարավոր է այն ամրապնդի իր դիրքերն այս ընտրություններում: Երբ Անգելա Մերկելին հարցրել են, թե ինչ արդյունք է նա սպասում, պատասխանել է. «Ես մատներս խաչել եմ»: Բեռլինում տեղի է ունեցել բողոքի ակցիա մոտ երկու հարյուր հազար աջերի մասնակցությամբ, որոնք թափահարելով գերմանական դրոշները, հնչեցրել են «Մերկելը պետք է գնա» և «Մենք ժողովուրդն ենք» կոչերը: Մերկելի քաղաքականությունը, այսպիսով` դառնում է Գերմանիայում արդեն անընդունելի: Իսկ Մերկելը մի քաղաքական գործիչ էր, որի հեղինակությունը տարիներ շարունակ մնում էր բարձր, նրա վարկանիշը չէր նվազում: Այսօր, կարծես, բոլորը գիտակցում են, որ Թուրքիային տրվող միլիարդները, կարծես օդը շաղ տալուն են համարժեք: Մի կողմից Թուրքիան սպառնում, շանտաժի է ենթարկում Եվրոպային` գումար պահանջելով փախստականներին ընդունելու համար, մյուս կողմից բոլորը, այդ թվում են Մերկելը գիտեն, որ այդ փախստականների մեծ մասը միևնույն է, Թուրքիայից կրկին տեղափոխվելու են Եվրոպա: Դե ինչ ասես` եվրոպացի պաշտոնյաներին ու Մերկելին, հավանաբար այսպիսի Թուրքիա ու այսպիսի Եվրոպա է անհրաժեշտ ունենալ... Բայց կարո՞ղ է Մերկելը հետագայում ուղղել այն սխալը, որն այսօր է իրականացնում... Հազիվ թե: Մետաքսյա Շալունց

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am