«Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև». Հայկ Խանումյան

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Ստեփանակերտում կենցաղային վեճից առաջացած բողոքը բերեց Արցախի ԱԱԾ տնօրենի, նրա տեղակալի, ոստիկանապետի պաշտոնաթողությանը: Չգիտես ինչու պաշտոնից հեռացավ նաև Արցախի պետնախարարը՝ ԱԺ-ում ամենամեծ կուսակցության ղեկավարը: Բողոքողների կողմից նրա հրաժարականի պահանջը չկար և նրա պաշտոնաթողությունն ավելի շատ ներքաղաքական ինտրիգների հետևանք էր: Սակայն սրանով դժգոհությունները չվերացան: Ստեփանակերտում կա առնվազն 3 նախաձեռնող խումբ, որոնք ավելի շատ ու արմատական փոփոխություններ են պահանջում: Հունիսի 6-ից սկսած իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը, որն Արցախի խորհրդարանական 5 կուսակցություններից ամենափոքր ներկայացվածությունն ունի ԱԺ-ում, սկսեց խորհրդակցությունների շարք կուսակցության տարածքային կառույցների, տարբեր նախաձեռնող խմբերի, այլ կուսակցությունների ներկայացուցիչների, մտահոգ քաղաքացիների հետ: Անձամբ ես հանդիպումներ ունեցա և լուծման տարբեր սցենարներ քննարկեցի «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Շարժում-88» կուսակցությունների ղեկավարների և այլ ներկայացուցիչների հետ: Պետք է նշել, որ կուսակցություններն այդ օրերին թեև իրենց ղեկավար մամնի նիստեր էին անում, սակայն հստակ լուծումներ չէին առաջարկում: Ինտեսիվորեն շարունակվում էր նաև Արցախի նախագահի և կուսակցությունների հանդիպումները. պաշտոնանկումներից հետո Բակո Սահակյանը հանդիպում էր հիմնականում իրեն սատարած «Ազատ Հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Մեր շփումները հանրության լայն շերտերի հետ ցնցող պատկեր բացեցին մեր առջև: Թեև ես ու իմ գլխավորած կուսակցությունն առավելագույն շփում ենք ունեցել հանրության հետ և մեզ համարում էինք արցախյան ներքին իրողություններից լավ տեղեկացված՝ պարզվեց, որ մենք ուղղակի շատ բանից անտեղյակ ենք: Այսպես, ոստիկանությունը և այլ ուժային կառույցներ զանգվածաբար և մշտապես խոշտանգումներ էին կիրառել բերման ենթարկվածների նկատմամբ՝ նրանց պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, ցուցմունքներ վերցրել էին գործի մեջ ներգրաված անձանց նկատմամբ բռնություններ կիրառելով, կեղծ փաստեր էին ապահովել գործի համար: Դատախազությունն ամբողջովին անգործության էր մատնված նմանատիպ դեպքերում: Ես չեմ խոսում սոցիալական բողոքից և տնտեսական բնույթի այլ հաղորդումներից, որովհետև դրանք բազմաթիվ են և այլ թեմայի նյութ: Այնուամենայնիվ Արցախում ստեղծված քաղաքական ճգնաժամը ստեղծվել է ոչ թե պետական ինստիտուտների ոչ արդյունավետության պատճառով, այլ դրանք փոխել չցանկանալու հետևանքով: 2017թ. մեկ անձի իշխանության վերարտադրության համար փոխված սահմանադրությունը դրա վառ վկայությունն էր: Քաղաքական ճգնաժամերի հիմքը հենց դրա մեջ պետք է փնտրել: Երեկ, 2018թ. հունիսի 11-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, որը 10 տարի երկիրը նախագահելուց հետո 2017թ. Ազգային ժողովի կողմից մինչև 2020թ. ընտրվել է անցումային շրջանի նախագահ, հայտարարեց, որ չի պատրաստվում առաջադրվել 2020թ. նախագահական ընտրություններում: Վաղը, 2018թ. հունիսի 13-ին, մենք կներկայացնենք մեր մոտեցումներն այս բոլոր հարցերի շուրջ: Հրավիրում ենք բոլոր լրատվամիջոցներին լուսաբանել հավաքը: Եվ այսպես՝ հունիսի 13-ին, ժամը 17.00 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ես, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանս, Ազգային վերածնունդ կուսակցությունը և մի շարք նախաձեռնող խմբեր կազմակերպում ենք հավաք: Հավաքի ընթացքում կներկայացնենք այս օրերին քաղաքական ճգնաժամի մասին մեր խորհրդակցությունների ամփոփումը և ճգնաժամի լուծման մեր տեսլականը»։ Հայկ Խանումյանի գրառումը

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am