Լենա Նազարյանի ամուսինը պաշտոն է ստացել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկ որոշմամբ, Նարեկ Բաբայանը նշանակվել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Նարեկ Բաբայանին նշանակել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- ասված է վարչապետի որոշման մեջ: Նարեկ Բաբայանը ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի ամուսինն է:
