Ոչ պարենային ապրանքնե­րի շուկայում և ծառայությունների ոլոր­տում գրանցվել է գների և սակագների աճ

«ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալ­ներով՝ Հայաստանում՝ սպառողա­կան շուկայում, այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, արձանագրվել է 1 տոկոսի գնանկում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն հիմ­նականում պայմանավորվել է սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գնանկումով: Բայց չնայած այդ հանգամանքին՝ ՀՀ քաղաքացին ոչ բոլոր ապրանքատեսակների մասով է գգում գնանկումը: Եվ այսպես, պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մայիսին, ապրիլի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում արձանագրվել է 2.8 տոկոս գնանկում: Պաշտոնապես սննդամթերքի և ալկոհոլային խմիչքի գների վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 15.2 տոկոսի չափով էժա­նացումը: Մրգի շուկայում մայիսին, ապրիլի համեմատ, գրանցվել է 0.3 տոկոս գնանկում: Նկատենք, որ միայն բանանը իշխանափոխությունից հետո բավակա­նին էժանացավ՝ ավելի քան 200 դրամով: Բացի այս, մայիսին, ապրիլի համեմատ, էժանացել է նաև կաթնամթերքը՝ պանիրը՝ 4.7 տոկոսով: Իսկ ահա ձուն մեկ ամս­վա ընթացքում էժանացել է 5.9 տոկոսով: Մսամթերքը ևս էժանացել է: Ըստ վիճա­կագրական կոմիտեի՝ միսը մեկ ամսում էժանացել է 0.9 տոկոսով: Ձկնամթերքի շուկան ևս անմասն չի մնացել էժանա­ցումից. այս դեպքում արձանագրված գնանկումը կազմել է 0.5 տոկոս: Շաքա­րավազը էժանացել է 0.8 տոկոսով: Ի դեպ, այս էժանացումը ևս արձանագրվել է իշխանափոխությունից հետո: Փոխարենը ոչ պարենային ապրանքնե­րի շուկայում և ծառայությունների ոլոր­տում գրանցվել է գների և սակագների՝ համապատասխանաբար 0.1 և 0.2 տո­կոս հավելաճ: Պարզվում է, որ նշված ժամանակահատվածում հանրապետու­թյունում թանկացել են դեղագործական ապրանքները՝ 0.4 տոկոսով: Իսկ ահա հագուստը թանկացել է 0.6, կոշիկը՝ 1.2 տոկոսով: Բնակարանի նորոգման և սպասարկման ծառայությունների սա­կագներն աճել են 0.1 տոկոսով, հանգս­տի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայություններինը՝ 0.4 տոկոսով, մարդատար տրանսպորտի ծառայություններինը՝ 2.3 տոկոսով: Սա, թերևս, պայմանավորված է օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 5.3 տո­կոս հավելաճով»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am