Հայաստանն ու Արցախը սկսել են. կյանքի գիծը

Ժամանակ օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի մասնակցելու 2020 թվակա­նի Արցախի նախագահի ընտ­րությանը: Այդպիսով Բակո Սա­հակյանը որոշակի գիծ է քա­շում ոչ միայն արցախյան վեր­ջին օրերի հայտնի զարգա­ցումների գործընթացում, այլ, ըստ էության, նաև տալիս է նոր գործընթացի մեկնարկ՝ նախագահական ընտրությունների դե ֆակտո նախընտրական գոր­ծընթացի: Միևնույն ժամա­նակ, սրանով նաև յուրօրինակ ամբողջացում է ստանում հայաստանյան թավշյա հեղափո­խությունը, որը կարծես թե գերթավշյա ընթացքով հասավ և արտահայտվեց Արցախում՝ բե­րելով հետաքրքիր վերափո­խումների:
Խոսքն ուղղակի շարունակու­թյան մասին չէ, այլ, ըստ էու­թյան, տրամաբանական շարունակության, քանի որ Հայաստանում հեղափոխությունն ու իշխանափոխությունը չէին կարող որևէ կերպ չարտացոլ­վել Արցախի իրավիճակի վրա, և ընդ որում՝ այդ իրավիճակում ոչ թե տագնապ, այլ նոր հնա­րավորություններ բացելով: Այս տեսանկյունից, Արցախի Հանրապետության իշխանու­թյունը գոնե առայժմ գտնվեց նվազագույն համարժեքության տիրույթում՝ գնալով իսկապես սպասված ներքին փոփոխու­թյունների և օգտագործելով հասարակական դժգոհության առիթը, չասելով, թե դժգոհ քա­ղաքացիների, ցուցարարների թիվը մեծ չէ: Ադրբեջանի շարունակվող ռազմատենչությանը Հայաստանն ու Արցախը, փաստորեն, պատասխանում են որակա­կան փոփոխությունների և իշխանափոխության ալիքով, որը, փաստորեն, ունենալու է շարունակություն առնվազն մինչև 2020 թվականը: Այլ կերպ ասած՝ Հայաստանն ու Արցախը այդպիսով ազդարա­րում են տևական ներքաղա­քական վերափոխումների գոր­ծընթաց՝ Հայաստանում սպաս­վող արտահերթ խորհրդարա­նական, Արցախում սպասվող հերթական նախագահական ընտրությունների տեսքով: Հատկանշական է, որ Բակո Սահակյանի հայտարարությու­նը հնչում է տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի շեմին, որոնք, փաստորեն, ծանոթանալու են Հայաստանի նոր ռազմաքա­ղաքական ղեկավարությանը: Միաժամանակ, տեղի է ունե­նալու Նիկոլ Փաշինյանի երկ­րորդ հանդիպումը Պուտինին, որից առաջ Փաշինյանը հայ­տարարել է հայ-ռուսական հա­րաբերության նոր շրջափուլի մասին՝ ընդունելով Հայաստանում ՌԴ նոր դեսպանին: Ըստ էության՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները փաստացի իրականացնում են ուշագրավ տրանսֆորմացիոն գործընթաց՝ կա´մ համաձայ­նեցված, կա´մ պարզապես հանգամանքների բերումով, և դա մի գործընթաց է, որը կա­րող է նշանակել կամ պարունակել ոչ միայն անցում մի իշխանությունից մյուսը, կամ իշխանության մեկից մյուսին ան­ցում, այլ նաև անցում արցախյան կարգավորման մի ռազ­մավարությունից մեկ այլ, նոր և անվտանգության ներկայիս հրամայականներին ավելի հա­մարժեք ռազմավարության, որում չկա Մադրիդյան սկզբունքների ծուղակը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am