Փաշինյանը քրեակատարողական ծառայության պետ է նշանակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտյոմ Մխոյանը նշանակվել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Մխոյանին նշանակել արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ: Արտյոմ Մխոյանը ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ պետն էր:
