Լեզվի կոմիտեի նոր նախագահ է նշանակվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Դավիթ Գյուրջինյանը նշանակվել կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Դավիթ Գյուրջինյանին նշանակել կրթության եւ գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
