«Թալանը օրենքով հետ ա պետք բերել ու թալանչին պիտի պատժվի»

Լալա Մանուկյանի գրառումը. «Վարջապետի տիկնոջ, հարգելի Աննա Հակոբյանի առաջարկին, որ անտուն մարդկանց տրամադրեն իրենց տունն ու վարելահողը էն քաղաքացիները, ովքեր ազատ բնակարան ունեն ու չեն օգտագործում, առաջին հայացքից դրական եմ արձագանքում։ Բայց որ խորանում ենք, էս առաջարկը ասենք ես կարող էի անել` մարդ, ով լծակներ չունի, պաշտոն չունի, ուղղակի ցանկանում է խնդրին լուծում տալ։ Ու էսպես շատերին ենք մինչ օրս տանիք գտել։ Բայց սա ելք չի։ Նաև անտուն մարդկանց հոգեբանությունն է ստանդարտներից անսպասելի չափերի դուրս։ Ասենք` լվացքի մեքենա ես տրամադրում, օր ու գիշեր պիտի հետևես, որ չտանի վաճառի։ Կով ես տալիս` մի գիշերվա մեջ մորթում, միսը վաճառում են։ Սնունդ ես տալիս` նույնպես պիտի հետևես, որ չվաճառի, կամ չփոխանակի մի շիշ օղու կամ ծխախոտի հետ։ Վստահ եմ, մարդը իր տունը տրամադրելով տուն չունեցող անծանոթ մարդկանց, պոչից ահագին պրոբլեմներ է նվեր ստանալու։ Անտունների 80 տոկոսից ավելին ավերելու են գթասիրտ մարդկանց ունեցվածքը, հավասարացնեն հողին, ոնց իրենց սեփական տնակներն են պահում անխնամ։ Հարց է առաջանում` մարիկ իրենց տունը տան անապահովներին, հետո ումի՞ց ուզեն։ Էլ չեմ ասում, թե ինչ շոկ եմ ապրում, երբ էս անտուն մարդկանց հաշվին խելքից դուրս հարստացած պաշտոնյանները սեփական դիմումի համաձայն հանգիստ հեռանում են, ամեն էլիտար շենքում տասնյակ բնակարաններ ունենալով, կամ ամբողջ մի շենք սեփականաշնրհած… Ուզում եմ ասել, որ էս խնդիրը պետականորեն պիտի լուծվի` շատ լուրջ պետական մոտեցում ա պետք։  Թալանը օրենքով հետ ա պետք բերել ու թալանչին պիտի պատժվի։ Էդ դղյակների տերերը պիտի ասեն իրենց եկամուտի աղբյուրները, կամ էլ ճաղերի ետևից միայն նայեն իրենց թալանով սարքած շինություններին։ Իսկ տուն չունեցողների համար գումարներ ա պետք վերադարձնել պետբյուջե, դրանով բնակարաններ ա պետք սարքել, որ մարդիկ ունենան իրենց տունը, ոչ թե տեղափոխվեն կացարանից֊ կացարան»։

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am