Դա չի նշանակում, որ պետք է ունենալ պետություն մեծ գլխով և փոքր մարմնով,այլ...

Չգիտեմ ով է տարիներ առաջ Մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու անհիմն միտքը հղացել, բայց այսօր այն հիշելը և դրա մասին խոսելը, առնվազն տարօրինակ է: Ակնհայտ է, որ դա ինքնին արհեստական խնդիրների շարքից է, որը շեղում է մեր ուշադրությունը իրական խնդիրներից: Ինչևէ, քանի որ կրկին դրա մասին խոսում են, ասեմ, թե ինչու է դա, մեղմ ասած, սխալ, իսկ, ընդհանրապես, վտանգավոր, և թե ինչու է պետք, որ Կառավարությունն իր նախարարություններով գտնվի մայրաքաղաքում և ոչ թե տարբեր քաղաքներում: Շատ պարզ պատճառով. որովհետև նախարարությունների գործառույթները համապետական նշանակության գործառույթներ են և ոչ թե մարզային կամ համայնքային: Բացի այդ, մայրաքաղաքը հենց այնպես չէ, որ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ է համարվում: Այն նույնպես ունի իրեն և միայն իրեն շնորհված գործառույթները, որոնց ես հիմա չեմ անդրադառնա, որովհետև բոլորին հայտնի են: Միայն ասեմ, որ մայրաքաղաքում կենտրոնացած է լինում <<պետություն>> հաստատության ուղեղը: Դրանով էլ հենց նա մայրաքաղաք է: Դա բոլորովին չի նշանակում, որ պետք է ունենալ պետություն մեծ գլխով և փոքր մարմնով, դա ընդամենը նշանակում է, որ երկիրը, պետությունը մի ամբողջություն է, որն ունի, այո, գլուխ և մարմին՝ միմյանց ներդաշնակ: Հայաստանի դեպքում երբեք չի եղել այդպես: Խորհրդային տարիներից սկսած մինչ այսօր խախտված է համաչափությունը և գնալով, այո, մարմինն ավելի է փոքրանում, իսկ գլուխը՝ հակառակը ծանրանում է: Իսկ այդպես է, ոչ թե այն պատճառով, որ նախարարությունները մայրաքաղաքում են գտնվում, ուրիշ որտեղ պետք է գտնվեն, այլ այն պատճառով, որ այդ նախարարությունները տարիներ շարունակ զբաղված են եղել ոչ թե ազգային շահերից բխող քաղաքականություններ մշակելով և իրականացնելով, այդ թվում երկիրը համաչափ զարգացնելով, այլ զբաղված են եղել նախ՝ հանրային ունեցվածքը, ժողովրդին պատկանող ամբողջ հարստությունը սեփականաշնորհելով և յուրացնելով (լիբերալիզմի անվան տակ), այնուհետև մի քանի կուսակցությունների մեջ բաժան-բաժան անելով (կոալիցիայի անվան տակ) ու կողոպտելով: Սա է իրական խնդիրը, որն այսօր լուծում է պահանջում: Գյումրին որպեսզի լինի մշակութային քաղաք իր թանգարաններով, թատրոններով, պատկերասրահներով, կրթական հաստատություններով, գրախանութներով, համերգասրահներով և այլն, բնականաբար, պետք չէ, որ Մշակույթի նախարարությունն այնտեղ գտնվի, այլ պետք է, որ այդ նախարարությունը գիտակցի իր իրական առաքելությունն ու հստակ պատկերացնի իր իրական գործառույթները: Դա այսօր բոլորովին դժվար չէ անել: Եվ կարծում եմ, որ կարվի, եթե, իհարկե, չարվեն սխալ քայլեր: Կարինե Հակոբյանի գրառումը

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am