«Եղե՞լ է, որ վերևից Ձեզ վրա ճնշում գործադրեն». Միքայել Մելքումյանը՝ ՍԴ դատավորի թեկնածուին

Ազգային ժողովում   Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հարցով դիմեց դատավորի թեկնածուին. «Ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում ձեր վրա վերևից ճնշումներ եղե՞լ են, որ այս կամ այն որոշումը կայացնեք, որովհետև հայտնի է, որ մեր դատական համակարգում այդ պրակտիկան կա»։ Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջaդրվել Ելիզավետա Դանիելյանը։ Ելիզավետ Դանիելյանն արձագանքեց. «Երբևէ դատական պրակտիկայի ընթացքում անձամբ ես նման իրավիճակի հետ չեմ առնչվել՝ վերևից կամ որևէ այլ մարմնի կողմից ազդեցության: Ինչ վերաբերում է խափանման միջոցների փոխվելուն, դա շատ նորմալ պրոցես է՝ նախատեսված դատավարական օրենսդրությամբ, որևէ գործառույթ չի իրականացվում օրենսդրությունից դուրս, հետևաբար ասել՝ հատուկ իրադարձություն է տեղի ունեցել, դրա համար է փոփոխվում, կարծում եմ՝ տեղին չէ: Պրոցեսները մտել են բնականոն ընթացքի մեջ և ուրախալի է, որ մարդիկ հայտնվում են ազատության մեջ»: Մ. Մելքումյանը նաև հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է նա գնահատում այն, որ վերջին շրջանում դատավարությունների արդյունքում խափանման միջոցները փոխվում են՝ այն դեպքում, որ մինչև իշխանափոխությունը նման բան չէր լինում։ «Կարծում եմ՝ շատ նորմալ պրոցեսներ են, բոլոր այդ պրոցեսները նախատեսված են դատավարական օրենսդրությամբ, որևէ գործառույթ օրենքից դուրս չի իրականացվում, ասել, որ հատուկ իրադարձություն է տեղի ուենցել, դրա համար են փոխում խափանման միջոցները, այդպես չէ։ Պարզապես դատարանները չէին կարողանում իրականացնել դատական նիստերը, հիմա հանդարտվել են կրքերը, պրոցեսները մտել են բնականոն ընթացքի մեջ, ու շատ ուրախալի է, որ խափանման միջոցները փոխվում են»,- ի պատասխան՝ ասաց Ե. Դանիելյանը։  

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am