«Շիրակի պետհամալսարանի թալանչիական հաստիքացուցակը (փաստաթղթեր)». Գագիկ Համբարյան

ՇՊՀ նախկին դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանին «ցտեսություն» ասացին բուհից, բայց հասցրեց պաշտոնական վերջին վատությունը գործել համալսարանի հանդեպ... Կրթական գործի սույն Կոլումբոսը, ով բուհ մտավ դարակազմիկ փոփոխություններ անելու և, չծիծաղեք, կոռուպցիայի դեմ պայքարելու առաքելությամբ, ինչպես և սպասվում էր, շատ շուտով ցույց տվեց իր իրական դեմքն ու նպատակները... Գլխավոր խնդիրը, որն իր առջև դրել էր Սահակ Մինասյանը՝ նախկին ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամի (+բյուջեի 242 273 000 դրամ բացասական շեղումը և այլն) մսխումն էր և սեփական ֆան-ակումբի ձևավորումը, որը պետք է բոլոր պայմաններում կանգներ Մինասյանի կողքին... ՇՊՀ-ի թալանի մեխանիզմներից մեկը դարձավ «ՇՊՀ աշխատակազմի և հաստիքացուցակի» կազմումը... Եթե 2015-16 թթ-ին, նախկին ռեկտորի օրոք, երբ բուհը այդ ուսումնական տարում ուներ 3174 ուսանող և 108 հաստիքային միավոր, ապա պատկերը կտրուկ փոխվեց Սահակ Մինասյանի օրոք... Այսպես, համալսարանի ծախսերը կրճատելու քողի տակ սույն վահատամբավ կոռումպացվածը լուծարեց 2 ֆակուլտետներ և տասից ավելի ամբիոններ, որոնց փոխարեն հատուձևավորվեցին «մուտանտ» ամբիոններ... Այսպես՝ յուրայիններին բավարարելու նպատակով ստեղծվեց «Աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի», ինչպես նաև «Մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների» ամբիոններ... Այսպիսի խայտառակություն ոչ մի համալսարանում չկա... Օպտիմալացնելով ֆակուլտետները, ամբիոնները և կրճատելով բազմաթիվ մարդկանց` Մինասյանը միևնույն ժամանակ ավելացրեց բուհի աշխատակազմում աշխատողների թվաքանակը... 2016-17թթ-ին, երբ բուհն ուներ ընդամենը 2508 ուսանող,հաստիքների թիվն ավելացավ մինչև 141-ի՝ գերազանցելով նախորդը 33-ով... Սակայն դավադրությունների տեսության սիրահար և հայտնի կեղծարար Մինասյան ինքն իրեն կդավաճաներ, եթե հերթական հարվածը չհասցներ ՇՊՀ-ին... Նա կազմակերպեց նոր կառուցվածքային փոփոխություն, որը երկրորդն էր մեկ տարվա մեջ... Զարմանալին այն է, որ այս փոփոխությունը շատ արագ հաստատվեց բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի կողմից... Ըստ 2018-ի ապրիլի 26-ին հաստատած հաստիքացուցակի` 2581 ուսանող ունեցող ՇՊՀ-ում աշխատակազմի հաստիքային միավորը կազմում է 173,75՝ 32,75-ով ավել մեկ տարի առաջ հաստատված հաստիքացուցակից և 65,75-ով ավել երկու տարվա կտրվածքով... Հետաքրքիր է, ո՞ւմ հաշվին է այդ խրախճանքը կազմակերպվում բուհում... Հավելեմ, որ ՇՊՀ կայսեր իրեն երևակայող սույն թալանչին չէր փոխել նաև աշխատավարձի չափաքանակը, որը ժամանակին մեծ սկանդալ առաջացրեց Հայաստանում... Իրեն՝ սիրելիին` Մինասյանը կրկին սահմանել էր 700 հազար դրամ աշխատավարձ, իսկ իր ֆան-ակումբի ներկայացուցիչների համար 200-400 հազար դրամ աշխատավարձեր էր սահմանել, երբ դասախոսական անձնակազմի միջին աշխատավարձը չի գերազանցում 70-80 հազար դրամը... Միայն մեկի՝ բժշկի աշխատավարձն էր կրճատել՝ 250 հազար դրամից նվազեցնելով 125 հազար դրամի... Այս խայտառակ հաստիքացուցակից նաև այլ զավեշտալի փաստեր են ի հայտ գալիս... Այսպես, «Հյուրատան գործունեության և հասարակական սննդի կազմակերպման բաժնի» համար, ռեստորանահոթելային գործի սիրահար Մինասյանը հատկացրել է 17 դրույք, իսկ, ասենք, Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետին՝ 12,75 դրույք, Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետին՝ 15,75 դրույք, Սոցիալական գիտությունների ֆակուլտետին՝ 9,75 դրույք... Հետաքրքիր է, ինչպե՞ս կարելի մեկնաբանել այն փաստը, որ 566 ուսանողներ ունեցող Մանկավարժության ֆակուլտերին, կրթական գործի մեծն կազմակերպիչ Մինսայանը տրամադրում է 6,5 դրույք, իսկ ասենք 231 ուսանող ունեցող Ռազմական ամբիոնին 6 դրույք, երբ այս ամբիոնի վարիչը ընդգրկված չէ բուհի հաստիքացուցակում և վճարվում է ՀՀ ՊՆ-ի կողմից... Հաստիքացուցակից պարզվում է, Սահակ Մինասյանի համար բուֆետ և ֆան-ակումբ պահելը և անընդհատ գնումներով զբաղվելը ավելի կարևոր է, քան ուսանող կրթելը և գիտությամբ զբաղվելը... Իսկ այս ամենի հետևում մեկ նպատակ կա՝ բուհի հաշվին հարստանալը...

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am