Թրամփ-Կիմ Չեն Ին պատմական հանդիպումը/տեսաշար,տեսանյութ/
BBC-ի փոխանցմամբ, Սինգապուրում Սենտոզա կղզում Capella հյուրանոցում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի պատմական հանդիպումը: Պատմական ձեռքսեղմումով է սկսվել պատմական հանդիպումը ; Թրամփն ասել է, որ հույս ունի, որ բանակցությունները հաջողությամբ կպսակվեն և չի կասկածում, որ ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները հիանալի կլինեն: Ստիպված ենք եղել խոչընդոտներ հաղթահարել, որպեսզի պատմական հանդիպումը կայանա,իր հերթին ասել է Կիմ Չեն Ինը: Մոտ 50 րոպե երկու երկրների առաջնորդները զրուցել են տետ-ա-տետ՝թարգմանիչների օգնությամբ : Գագաթնաժողովի ավարտից հետո ընդլայնված կազմով Թրամփն ու Կիմ Չեն Ինը ևս մեկ անգամ փոխանակվել են ձեռքսեղմումով: Հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարություն դեռևս չի տարածվել:
