ԱԺ-ում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը
Խորհրդարանը քննարկում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը։ Ելիզավետա Դանիելյանը որպես ՍԴ անդամի թեկնածու փոխարինելու է ՍԴ փոխնախագահ Վոլոդյա Հովհաննիսյանին, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունիսի 15-ին. նա անցնում է կենսաթոշակային տարիքի։
