«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից արձագանքել են ԱԺ-ում հնչած հայտարարություններին

«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից» մեկնաբանել են ԱԺ-ում հնչած հայտարարությունները՝ 40 մլն տոննա մետաղական հանքանյութի արդյունահանման, կոմբինատի տեխնիկայի շարժի և աշխատուժը այլ երկրներ գործուղելու մասին:
Պարզաբանման մեջ, ի թիվս այլ դիտարկումների, նշված է. «Հարկ ենք համարում նշել, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը անշեղորեն ծավալում է օրենքի տառին և միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն: Ինչ վերաբերվում է արտադրական ցուցանիշներին, ապա վերամշակված հանքաքարի ծավալը 2017 թվականին կազմել է 18.864.000 տոննա, այնպես որ անհասկանալի է, թե ինչ 40 մլն տոննայի մասին է խոսքը և որտեղից է առհասարակ առաջացել այդ թիվը: Անդրադառնալով ընկերության աշխատակիցների գործուղմանը՝ հարկ ենք համարում հայտնել՝ ԶՊՄԿ հիմնական բաժնետեր «Քրոնիմետ Մայնինգ» ընկերությունը գրեթե բոլոր մայրցամաքներում ունի տնտեսական ծրագրեր, դուստր ընկերություններ և ներկայացուցչություններ: Ընկերության սեփականությունը հանդիսացող տեխնիկայի շարժը և աշխատակիցների գործուղումներն այլ երկներ իրականցվում են օրենքով սահմանված կարգով՝ աշխատանքային պայմանագրերում ամրագրված դրույթների և անվտանգության կանոնների խստիվ պահպանմամբ:
Ի գիտություն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի գործունեությամբ հետաքրքրվողների, հայտնում ենք, որ ընկերության բաժնետերերն արդեն չորս տարի է՝ ընկերության գործունեությունից շահութ չեն ստանում։ Սա պայմանավորված է նաև նրանով, որ ընկերության որդեգրած քաղաքականության մեջ որպես առաջնահերթություն սահմանված է կապիտալ ներդրումների, սոցիալական ծրագրերի իրականացումը, բնապահպանական խնդիրների լուծումը: Եվ առկա իրողության պայմաններում առնվազն բարոյական չէ գերշահույթի և կապիտալի արտահոսքի մասին խոսելը: Բացի այդ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում EITI ստանդարտի (արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնություն) ներդրման գործընթացի առաջամարտիկն ու ակտիվ մասնակիցը: Հուսով ենք՝ ստանդարտի ներդրման արդյունքում ձևավորվելիք գործիքակազմի միջոցով լրացուցիչ հնարավորություն կստեղծվի հասարակության համար մանրամասն ծանոթանալու մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների գործունեության տնտեսական ցուցանիշներին և ինքնուրույն գնահատելու կատարված հայտարարությունների և հրապարակումների ճշմարտացիությունը, նպատակները և շարժառիթները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am