Աղվան Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. նա եղել է մարտի 1-ի շինծու քրգործի ճարտարապետներից մեկը

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իրավապահ համակարգում հրաժարականների շարք է սկսվել: Նախորդ շաբաթ հրաժարական ներկայացրին ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանը, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը: Երեկ իր հրաժարականի մասին հայտարարեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Այս վերջին դեպքն ինքնին ուշագրավ է, քանի որ Աղվան Հովսեփյանը եղել է նորանկախ Հայաստանում լուրջ դերակատարություն ունեցած գործիչներից մեկը: Նախ` ժամանակին լինելով դատախազ` նա առնչվել է 1988թ. Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հարուցված քրեական գործին: Բայց Աղվան Հովսեփյանի դերակատարությունն ահռելի էր հատկապես 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: Նա ՀՀ գլխավոր դատախազն էր, ասել է թե` եղել է մարտի 1-ի շինծու քրեական գործի ճարտարապետներից մեկը: Պատահական չէ, որ հենց Հովսեփյանը շրջանառության մեջ դրեց թեզը, թե ընդդիմության լիդերները ժողովրդի նկատմամբ հոգեբանական դիվերսիա են իրականացրել, «զանգվածային հոգեխանգարմունքի մեջ գցել» մարդկանց: Եվ հիմա Աղվան Հովսեփյանը մեկն է այն անձանցից, որոնք պատասխանատվություն են կրում 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ քաղբանտարկյալների դեմ կեղծ ցուցմունքների և կեղծ ապացույցների հիման վրա հարուցված քրեական գործերի համար, գործեր, որոնք փլուզվեցին դատարանում: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ վերսկսվել է մարտի 1-ի քրեական գործի նախաքննությունը, Հովսեփյանի հրաժարականը պատահական չէ. չի բացառվում, որ կապված է այդ հանգամանքի հետ: Հանուն արդարության մեկ փաստ էլ. Աղվան Հովսեփյանը, դառնալով ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ, համեմատաբար ավելի դրական լույսի ներքո էր գործում»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am