Կարապետյանն ու Փաշինյանը հանդիպել են.էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի՞

Կառավարության վերջին նիստին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը տեղեկացրեց, որ քննարկվում է անապահով խավի համար էլ. էներգիայի սակագնի 10 դրամով իջեցումը: Չնայած, սակագների իջեցման հարցը կարգավորում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, սակայն նախարարի խոսքով  քննարկում են ունեցել ՀԷՑ-ի հետ և պայմանավորվել, որ ընկերությունն իր շահույթի հաշվին անապահով խավի համար սակագինը կիջեցնի 10 դրամով: Նախարարը նաև նշեց, որ խոսքը գնում է տարեկան մոտ 2 միլիարդ դրամի մասին և եթե որոշումը հաստատվի, ապա հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի: Մեր ունեցած տեղեկություններով,այս հարցին լուծում տալու նպատակով երեկ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և  «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի միջև: Հիշեցնենք,որ օրեր առաջ լրատվամիջոցները գրել էին,որ «Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով: Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա: Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է, որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր Իսրայելը ԱՄԷ-ին փոխանցել է առաջադեմ լազեր Իսրայելի իշխանությունների կողմից ձերբակալված նավատորմիղի թուրք մասնակիցները կվերադառնան հայրենիք Եվրոպայում բենզինի գինը բարձրացել է Եվրոպական խորհրդարանը խուսափել է մեղադրել Ադրբեջանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am