Թրամփի հետ գագաթնաժողովը «խաղաղության նախերգանքն» է.Կիմ Չեն Ըն
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է,որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գագաթնաժողովը «խաղաղության նախերգանք» է անվանել: «Մենք հաղթահարեցինք այս գագաթնաժողովի վերաբերյալ բոլոր կասկածները եւ շահարկումները, եւ ես կարծում եմ, որ դա լավ է խաղաղության համար: Ես համարում եմ, որ սա լավ նախերգանք է խաղաղության համար»,- ասել է Կիմ Չեն Ընը: Այս պահին Սինգապուրում ընթանում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը: Հանդիպումը տեղի է ունենում Սենտոսա կղզու Capella հյուրանոցում, որը Սինգապուրից մի կամուրջ է բաժանում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների ղեկավարները մտադիր էին քննարկել Կորեական թերակղզու լիակատար ապամիջուկայնացման եւ խաղաղության երաշխիքները, ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունների կարգավորման հարցերը:
