Արմեն Աբրահամյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արմեն Աբրահամյանն ազատվել է Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով, այդ պաշտոնում է նշանակվել Վաղինակ Սարգսյանը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
