Իրականում ինչու է Նունե Եսայանը բնակիչներին հանում տնից. պարզաբանում է երգչուհու փաստաբանը

«Նախ հեռախոսով ոչինչ չեմ մեկնաբանում, երկրորդը` այսօր Ջրվեժում տեղի է ունենալու վտարումը, որին ներկա կլինի իմ ներկայացուցիչը, եվ երրորդ` թեպետ դեռ չեմ որոշել, բայց կարծում եմ, որ օրեր հետո մամուլի ասուլիսով հանդես կգամ ու բոլորին կներկայացնեմ, թե ամեն բան ինչպես է եղել»,- նշեց երգչուհի Նունե Եսայանը` անդրադառնալով փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակին, որում մասնավորապես նշվում է. «Գործի նախապատմությունը հետևյալն է․ Ա. Անտոնյանը իր ընտանիքի անդամների հետ բնակվում է մինչ օրս ՀՀ Կոտայքի մարզ գ․ Ջրվեժ, 7-րդ փողոց 14 տուն հասցեումч սկսած 1970թ․-ից։ Հիշյալ տունը կառուցել է Ա. Անտոնյանի ընտանիքը։ Ա. Անտոնյանին մոլորության մեջ 2010թ․-ին շինծու գործարքների հիման վրա բնակարանը օտարել է իր թոռանը՝ Կ․ Կ-ին, իսկ այնուհետև այդ տունը անցել է Նունե Եսայանի սեփականությանը։ Այդ շինծու գործարքներին մասնակից է եղել նաև Ն. Եսայանը»։ asekose.am-ը զրուցել է նաև Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանի հետ: «2014 թ.-ից հետո տունը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եսայանին, իսկ մինչև 2014 թ. եղել է բանկի գրավի տակ: Այդ տանը բնակվող մարդիկ խնդրել են Նունե Եսայանին այդ տունը գնել, որպեսզի բանկն ավելի էժան գնով չվաճառի երրորդ անձի, և այդ տունը կորի: 2014-ին Նունե Եսայանն այդ տունը գնել է բանկից, սակայն այդ նույն թվականից տան բնակիչներն ամեն օր Նունե Եսայանին ասում են, որ կտանք Ձեր գումարը, բայց առ այսօր որևէ գումար չեն տվել: Ստացվում է, որ մարդիկ շարունակում են 4-5 տարի այդ տանը բնակվել, ինչի դիմաց էլ Նունե Եսայանն ասում է, որ իմ գումարը տվեք կամ էլ դուրս եկեք, որ այն վաճառեմ, առավել ևս, որ այս տարիների ընթացքում ոչինչ չեն տվել: Մենք ինքներս մոտ երեք տարի բանավոր ձևով դիմել ենք այդ մարդկանց, տարեսկզբին նաև գրավոր էլ ենք դիմել: Ընդհանուր առմամբ, ստացվում է, որ Նունե Եսայանն ունի անշարժ գույք, որը փաստացի չի կարող տնօրինել»-Asekose.am-ին ասաց Նունե Եսայանի ներկայացուցիչ Վազգեն Միրզոյանը: Փաստաբանն անդրադարձավ նաև մամուլում տարածված նյութին, որում նշվում էր ոստիկանների անօրինական գործողությունների մասին. «Ցանկանում եմ հավաստիացնել, որ որևէ անօրինական գործողություն չկա և չի էլ կարող լինել: Ես անձամբ շահագրգիռ անձ եմ, որ որևէ նմանատիպ գործողություն չլինի: Ամեն ինչ արվում է օրենքով սահմանված կարգով, որոնցից մեկը ոստիկանությանը լիազորելն է, որպեսզի մարդկանց վտարեն տնից: Այս ամենը կա նաև փաստաթղթերով, իսկ ոստիկանության գործողությունները սահմանված կարգով են ընթացել, բայց այնպես է ստացվում, որ այդ մարդիկ չեն ցանկանում դուրս գալ այդ տնից, դեռ մի բան էլ մամուլում Նունե Եսայանի և ոստիկանության անունն են շահարկում, այն դեպքում, որ տան բնակիչներն ընդունում են, որ Նունե Եսայանին գումար են պարտք, բայց, միևնույն է` չեն տալիս: Այսօր էլ վտարումն է լինելու, որովհետև բոլոր ժամկետներ այսօր վերջանում են, իսկ հարցին պետք է լուծում տրվի»:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am