Ուր է տանում ԱԻՆ-ի չարաշահումների կծիկը
Օրեր առաջ ԱԻՆ նախարար Հրաչյա Ռոստոմյանը խորհրադարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ,որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանն առնչվող երկու հարց կա, որոնք արդեն գտնվում են ԱԱԾ-ում: Լրագրողները հետաքրքրվել էին ոլորտում նախկինում եղած չարաշահումների մասին: Թե ի՞նչ հարցեր են, Հրաչյա Ռոստոմյանը չէր մանրամասնել. «Քննությունը շարունակվում է եւ ԱԱԾ-ն կբացահայտի բոլոր չարաշահումները»: Հրաչյա Ռոստոմյանն անպատասխան էր թողել նաև հարցը,թե չարաշահումները կապվա՞ծ են Դավիթ Տոնոյանի ղեկավարման շրջանի հետ, թե՞ ավելի վաղ են եղել: Մեր ունեցած տեղեկություններով , հարցը դեռ Արմեն Երիցյանի ղեկավարման տարիներին կատարված չարաշահումների մասին է:Իսկ գումարը կազմում է 8 մլն դոլար:Գործողությունների կծիկը գրեթե բացված է,պարզվել է դրանց մեխանիզմը:
