Արմեն Սարգսյանը կարգադրել է

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարգադրություն է ստորագրել է խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ ստեղծելու և Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրությունը կանոնակարգելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը և նպատակ ունենալով ապահովել Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորության իրականացումը. 1. Ստեղծել խորհրդակցական ժամանակավոր աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)՝ համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝
1) սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում դիմել սույն կարգադրության հավելվածում նշված պետական մարմիններին և կազմակերպություններին՝ առաջարկելով առաջադրել մեկական ներկայացուցիչ աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար՝ առաջադրումների ժամկետ սահմանելով մինչև սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո տասներորդ օրը, ժամը 18:00, 2) սույն կարգադրության 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ժամկետում առաջադրված անձանց ցանկը մեկօրյա ժամկետում ներկայացնել Հանրապետության նախագահի հաստատմանը, 3) սույն կարգադրության 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված աշխատանքային խմբի անհատական կազմը հաստատվելուց հետո՝ եռօրյա ժամկետում Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում տեղադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հայտարարությունը, ներառյալ՝ ներկայացվող փաստաթղթերի ցանկը՝ ներկայացման ժամկետ սահմանելով ս. թ. հունիսի 29-ը, ժամը 18.00, ինչպես նաև Սահմանադրությամբ և օրենքներով՝ դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները, 4) սույն կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետում նախատեսված փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորի թեկանածուի հավակնորդների ցուցակը և հավակնորդների կողմից ներկայացված փաստաթղթերը (պատճենները) եռօրյա ժամկետում փոխանցել աշխատանքային խմբի անդամներին, 5) սույն կարգադրության 2-րդ կետի 4-րդ ենթակետում նախատեսված փաստաթղթերն աշխատանքային խմբի անդամներին փոխանցելուց հետո՝ տասնօրյա ժամկետում ապահովել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի յուրաքանչյուր հավակնորդի հետ անհատական հարցազրույցի անցկացումը աշխատանքային խմբի կողմից, 6) սույն կարգադրության 2-րդ կետի 5-րդ ենթակետում նախատեսված անհատական հարցազրույցն ավարտելուց հետո՝ եռօրյա ժամկետում փակ ծրարով ստանալ աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի՝ յուրաքանչյուր հավակնորդի վերաբերյալ անանուն խորհրդատվական կարծիքը, 7) սույն կարգադրության 2-րդ կետի 6-րդ ենթակետով նախատեսված խորհրդատվական կարծիքներն ստանալուց հետո՝ մեկօրյա ժամկետում Հանրապետության նախագահին ներկայացնել աշխատանքային խմբի անդամների կողմից ներկայացված փակ ծրարները՝ դրանք ամփոփելու և Ազգային ժողով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու համար: 3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,- ասված է կարգադրության մեջ:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am