Բանկերը կներեն անհուսալի ճանաչված վարկերի տույժ-տուգանքները. նոր որոշում
Կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում է նաև «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթը (օրակարգի 1-ին հարցն է,) որի նպատակն է հնարավորություն ստեղծել, որպեսզի առևտրային բանկերը կարողանան առանց լրացուցիչ հարկային պարտավորություններ կրելու ֆիզիկական անձանց ներել մինչև 2018 թվականի մայիսի 31-ն անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվարկված տույժերն ու տուգանքները: Համաներում կկիրառվի նաև ԱԱՀ տուգանքների մասով: Մանրամասները՝ կառավարության կայքում:
