Կիմ Չեն Ինը Թրամփին հրավիրել է
«Չունան Իլբո» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին հայտնում է,որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել է Փհենյան՝ շարունակելու գագաթնաժողովը: Կիմ Չեն Ինը պատասխան հրավեր կստանա, և եթե բանակցությունները հաջող ընթանան, ապա գագաթնաժողովի նույնիսկ երրորդ փուլը կկայանա՝ սեպտեմբերին, Վաշինգթոնում:
