«Մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ». ադրբեջանցի նախկին դեսպան

ԵՄ-ում Ադրբեջանի նախկին դեսպան Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ադրբեջանական կողմի վերջին հայտարարություններին, թե իրենց հաջողվել է 10 հազար հա հող ազատագրել Նախիջևանի սահմանին առանց մեկ կրակոցի:   «Լուրեր գժանոցից կամ էլ Ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ «Göydən üç alma düşdü»: Կա արդյոք մի սթափ մտածող մարդ, ով հավատում է այն հեքիաթներին, թե Նախիջևանի սահմանին ազատագրվել է 11 հազար հա տարածք: Առհասարակ նրանք պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում 11 հազար հա, թե նրանց մաթեմատիկան էլ ողբերգական վիճակում է: Այս ուղղությամբ հայերը ժամանակին վերահսկել են միայն Քյարքիի անկլավը Հայաստանում, որը ժամանակին բնակեցված է եղել ադրբեջանցիներով: Նախիջևանի տարածքը, այդ թվում՝ Գունատ գյուղը, երբեք վերահսկողության տակ չի եղել: Այս մասին են վկայում նաև մեր պաշտոնական քարտեզները: Ծիծաղելի է պատկերացնել, թե դատարկ Գունատ գյուղը, որ գտնվում է չեզոք գոտում և չունի ոչ մի ռազմական նշանակություն, ունի ստրատեգիական նշանակություն: Մենք արդեն լսել ենք երկրում աղքատության մակարդակի՝ մինչև 5% նվազեցման, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ու Գերմանիայի փլուզման մասին հեքիաթներ: Հիմա էլ նրանք պատմում են առանց պատերազմի հաղթանակներ տանելու մասին: Ինչքա՞ն կարելի է մարդկանց կերակրել հեքիաթներով: Եթե այսպես շարունակվի, ապա մեր մեծն կերակրողի խոստման համաձայն կազատագրենք Երևանը, ընդ որում՝ առանց կռվի: Եվ մինչ մեր իշխանությունները պատմում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերն սկսել են կառուցել իրական ժողովրդավարական հասարակարգ, ոչ թե վիրտուալ: Հայաստանում լայնածավալ պայքար է մղվում կաշառակերության դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն: Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն անցել են Վրաստանին: Իսկ կյանքի մակարդակով, նվազագույն աշխատավարձով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող վճարներով նրանք մեզ վաղուց են ետևում թողել: Հերիք է ժողովրդին հեքիաթներով կերակրեք, ամբողջ աշխարհն է մեզ վրա ծիծաղում»:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am