Փաշինյանը Էրդողանից ի՞նչ անակնկալ սպասի

«Երբ, իմ կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայում  1 միլիոն սառնարան էր վաճառվել, հիմա՝ 3 միլիոն». Էրդողանի փաստը Հունիսի 24-ին Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնք միայն մեկ նպատակ ունեն՝ ավելի ամրապնդել գործող առաջնորդ Ռեջեփ Էրդողանի դիրքերը: Արտահերթ ընտրությունները մոտենում են եզրագծին․ այսօրվանից արդեն թուրքական դեսպանատներում կբացվեն առաջին ընտրատեղամասերը՝ հնարավորություն տալով, որ արտերկրում ապրող շուրջ երեք միլիոն թուրքերը վաղաժամ մասնակցեն քվեարկությանը: Մինչ այդ, սոցիոլոգիական հարցումները փաստում են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամենայն հավանականությամբ չի հաջողի առաջին փուլում հաղթահարել անհրաժեշտ 50 տոկոսի շեմը: SONAR ընկերության՝ երեկ հրապարակած տվյալներով, այսօր էրդողանի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների շուրջ 48 տոկոսը: Նրա հիմնական մրցակցի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Մուհարրեմ Ինջեի օգտին՝ ավելի քան երեսուն: Ընդ որում, ընդդիմադիր թեկնածուի վարկանիշը վերջին շաբաթվա ընթացքում աճել է մոտ 10 տոկոսով՝ ստիպելով 64-ամյա էրդողանին էլ ավելի ակտիվացնել քարոզչական արշավը: Նախօրեին Սակարիայի նահանգում նա անգամ սառնարանների մասսայական օգտագործումն է վկայաբերել՝ իր տևական իշխանավարման հաջողությունները հիմնավորելու համար: «2002-ին, երբ իմ կուսակցությունը եկավ իշխանության, Թուրքիայում մեկ միլիոն սառնարան էր վաճառվել, հիմա՝ ավելի քան երեք միլիոն: Սա նշանակում է, որ Թուրքիայում այլևս աղքատ մարդիկ չկան: Եթե ամեն մի տանը մի սառնարան կա, ուրեմն, մենք հասել ենք բարգավաճման հստակ աստիճանի», - ասել է Էրդողանը: Ընդդիմության հեգնական արձագանքը չի ուշացել: «Կարելի է կարծել, թե մենք էրդողանից առաջ սնունդը ծառերի փչակներում էինք պահում», - հայտարարել է ընդդիմադիր Մուհարրեմ Ինջեն՝ հավելելով․ - «Թուրքիայի քաղաքացիները սառնարաններ ունեցել են տասնամյակներ առաջ դեռ, ուղղակի էրդողանի իշխանությունը դատարկել է դրանք»: Էրդողանի մյուս ընդդիմախոսը, որն ըստ սոցիոլոգիական հարցումների, կարող է ստանալ ձայների տասը տոկոսից ավելին, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» թեկնածու Սելահաթին Դեմիրթաշն է, ով, սակայն, ստիպված է ընտրարշավն անցկացնել ճաղերի ետևում: Նախագահության թեկնածուն երկու տարի է՝ ազատազրկված է Քրդական աշխատավորական կուսակցությանն աջակցելու, ահաբեկչություն քարոզելու մեղադրանքներով, որոնց ապացուցման դեպքում թուրքական դատարանը կարող է նրան ավելի քան 140 տարվա ազատազրկման դատապարտել: Չնայած ծանրագույն մեղադրանքներին՝ ընդդիմադիր գործիչը չի ընկրկում, և փորձում է գործի դնել ամեն մի հնարք՝ ընտրողների հետ գոնե հեռակա շփվելու համար: Այսօր, օրինակ, կնոջ հետ հեռախոսազրույցն էր վերածել նախընտրական, այսպես կոչված, հանրահավաքի: «էրդողանը կապել է ձեռքերս ու իրեն ենթակա լրատվամիջոցներով իմ դեմ կեղտոտ քարոզարշավ սկսել, բայց մենք, միևնույնն է՝ կհաղթենք», - բանտից հեռախոսով դիմելով իր տանը հավաքված աջակիցներին՝ հայտարարում էր ընդդիմադիր գործիչը: - «Այսօր Թուրքիայի բոլոր քաղաքացիներն են դարձել անարդարության զոհ, էրդողանի բռնապետական վարչակազմը կիսաբաց կալանավայրի է վերածել ողջ երկիրը: Նրանք փորձում են վախի մթնոլորտ տարածել և դրա հիման վրա իշխել, բայց դուք մի ընկրկեք: Դեմիրթաշը ազատազրկված չէ, Դեմիրթաշը դուք եք, ձեզնից յուրաքանչյուրը, վստահեք ձեր ուժերին ու շարունակեք պայքարը»: Նախագահության ազատազրկված թեկնածուի՝ Թվիթերում տեղադրված այս ուղերձը հարյուր հազարավոր մարդիկ են դիտել, աջակիցներն էլ հայտարարել են, որ շաբաթավերջին նա նաև հեռակա ասուլիս է անցկացնելու՝ սոցիալական ցանցերի միջոցով պատասխանելով ընտրողների հարցերին: Անկարան և Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի են եկել Ընդդիմության թիրախում հայտնված Ռեջեփ էրդողանն էլ իր հերթին ներքաղաքական մարտահրավերները փորձում է չեզոքացնել արտաքին քաղաքականության ու ռազմական հաղթանակների միջոցով: Շաբաթասկզբին նա հայտարարել է, թե Թուրքիան պատրաստվում է ռազմական հարձակում իրականացնել Իրաքի Քդնիլ շրջանի դեմ, որտեղ տեղակայված է Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող Քրդական աշխատավորական կուսակցության կենտրոնակայանը: Այդ հայտարարությունից ժամեր անց՝ այսօր արդեն թուրքական բանակը հայտարարեց, թե օդային հարվածներ է հասցրել Իրաքի քրդերի դեմ, սպանել վեց ահաբեկիչների ու վերացրել 16 թիրախ: «Առաջին անգամը չէ, որ ընտրություններում վտանգ զգալու դեպքում էրդողանը հարձակման է անցնում երկրի սահմաններից դուրս, որպես կանոն՝ ռազմական», - վերլուծելով Թուրքիայում ստեղծված ներքաղաքական վիճակը՝ բրիտանական «Թայմսի» հետ զրույցում փաստել է American Progress վերլուծական կենտրոնի փորձագետ Մաքս Հոֆմանը: Բացի այդ, կարևոր մեկ այլ իրադարձություն է տեղի ունեցել... Անկարան և Վաշինգտոնը ընդհանուր հայտարարի են եկել Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ քաղաքի հետագա ճակատագրի շուրջ, պնդում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն: Այս մասին նա հայտնեց Անթալիայում` Վաշինգտոնից վերադառնալուց անմիջապես հետո: Չավուշօղլուի պնդմամբ՝ Մանբիջից քրդական ուժերի դուրսբերման ճանապարհային քարտեզը համաձայնեցվել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հունիսի 4-ին Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում: «Առաջին քայլը լինելու է Մանբիջից [սիրիացի քրդերին միավորող] «Ժողովրդական պաշտպանության ուժերի», ինչպես նաև Քրդական բանվորական կուսակցության զինյալների դուրսբերումը: Քաղաքը լքելու ընթացքում նրանք վայր կդնեն զենքերը, ինչից հետո կհեռանան Եփրատի արևելյան ափ», - նշում էր Չավուշօղլուն: Հիշեցնենք, որ 80 հազար բնակիչ ունեցող Մանբիջը մի քանի տարի շարունակ գտնվում էր «Իսլամական պետություն» խմբավորման վերահսկողության ներքո` վերածվելով Թուրքիայից դեպի Սիրիա անցնող զինյալների գլխավոր թիկունքային կենտրոններից մեկին: 2016թ. օգոստոսին քրդական ուժերը դուրս մղեցին իսլամիստներին այս շրջանից, հետագայում Մանբիջում տեղակայվեցին նաև ամերիկացի հատուկջոկատայինները: Պաշտոնական Անկարան շարունակաբար պնդում էր, որ Մանբիջում գտնվող քրդական ուժերը պետք է դուրս բերվեն, քանի որ դրանք Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված Քրդական բանվորական կուսակցության սիրիական մասնաճյուղն են ներկայացնում: «Մանբիջից քրդական ուժերի դուրսբերումը պետք է ավարտվի ամենաուշը վեց ամսից: Որևէ ձգձգում կամ հապաղում լինել չի կարող», - հայտարարում էր Չավուշօղլուն՝ միաժամանակ խոստովանելով, որ պաշտոնական Վաշինգտոնը չի խոստացել հետևել Անկարայի օրինակին և սիրիացի քրդերին միավորող «Ժողովրդական պաշտպանության ուժերը» ահաբեկչական կառույց ճանաչել: «Իմ տպավորությամբ՝ մենք նման խոստում չենք ստացել: Դրա հետ մեկտեղ, մենք շատ հստակորեն հայտարարել ենք` պետքարտուղար Փոմփեոն նախկինում ղեկավարում էր Կենտրոնական հետախուզական վարչությունը և մեզնից լավ գիտի, թե ինչ կապեր են առկա «Ժողովրդական պաշտպանության ուժերի» և Քրդական բանվորական կուսակցության միջև», ասել էր Չավուշօղլուն: Եթե Էրդողանն ընտրվի Ըստ ամենայնի, եթե ֆորս-մաժորներ չլինեն՝ առաջիկա տարիներին ևս Էրդողանը կշարունակի ղեկավարել Թուրքիան: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին արդեն ոչ ոք չի էլ խոսում: Միայն մեկ հարց կա, որը կարող է թուրքական կառավարությանը ստիպել այս հարցում տեղաշարժ գրանցել՝ դա ղարաբաղյան հակամարտությունն է: Եվ, թերևս, մեկ այլ գործոն՝ Էրդողանի անկանխատեսելի պահվածքը, որ ոչ ոք չգիտի, թե ինչ քայլի կարող է դիմել նա՝ այս, կամ այն իրավիճակում: Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունը, որը հարևանների հետ հարաբերությունները խորացնելու, իսկ Թուրքիայի հեռ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու քաղաքականություն պիտի վարի, այս առումով, կարելի է չնախանձել: Թուրքիայի վերընտրվող առաջնորդից դրական անակնկալներ, թերևս, չարժե սպասել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am