Ալիևն անուղղելի է. ստորացումների և բռնաճնշումների շքերթ

Ադրբեջանի Գերագույն դատարանը օրերս մերժեց մի շարք անկախ լրատվամիջոցների` այդ թվում «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության պաշտոնական կայքի արգելափակումը երկրի տարածքում դադարեցնելու հայցը: «Ազատության» ադրբեջանական ծառայությունից բացի, երկրի տարածքում արգելափակված են նաև Azerbaycan Saati և Turan TV ինտերնետային հեռուստաընկերությունների և «Ազադլըղ» թերթի կայքերը: Առաջին ատյանի դատարանը ընդդիմադիր կայքերի արգելափակման մասին որոշումը կայացրել էր 2017 թվականի մայիսին: Անցած դեկտեմբերին Բաքվի քաղաքային վերաքննիչ դատարանը այս որոշումն ուժի մեջ էր թողել: Հիշեցնենք, անցյալ տարի ապրիլին Ադրբեջանում երկրի ինտերնետ տրամադրող ամենամեծ ընկերություններից մեկը՝ «Դելտա Տելեկոմ»-ը արգելափակեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության կայքէջ այցելությունը։ Արգելափակվում էին նաև «Մեյդան TV» հեռուստաընկերության և «Ազադլիք» թերթի կայքերը։ Արգելափակումը հաջորդեց «Ազատության» կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և նրա մերձավորների ֆինանսական գործունեության մասին հետաքննության հրապարակմանը։ Ահա, երեկ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը խստորեն քննադատել է Ադրբեջանի Գերագույն դատարանի հունիսի 4-ին կայացրած որոշումը, ըստ որի ուժի մեջ մնաց «Ազատության» կայքէջը արգելափակելու՝ Ադրբեջանի կառավարության որոշումը: «Ազատություն» ռադիոկայանը գտնում է, որ դա պետական իշխանության բութ գործիքի օգտագործում է անկախ լրատվամիջոցներին ճնշելու համար: «2014 թվականին, երբ Ադրբեջանի իշխանությունները Բաքվում փակեցին մեր գրասենյակը՝ առանց հաշվի առնելու օրենսդրական ու իրավական նորմերը, մենք գիտակցեցինք, որ մենք ու բոլոր անկախ լրատվամիջոցները թիրախի տակ ենք», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմաս Քենթը՝ նշելով, որ Գերագույն դատարանի որոշումը հաստատում է դա: «Ազատություն» ռադիոկայանը գտնում է, որ դա հարձակում է մամուլի ազատության վրա, և հայտնում է, որ կշարունակի օգտագործել բոլոր հասանելի ուղիները այդ որոշումը վիճարկելու համար: Ալիևի նկատմամբ որևէ «պատժամիջոց», ինչպես երևում է, ազդեցություն չի ունենում, նա ողջ թափով շարունակում է բռնատիրական որոշումներ կայացնել: Վերջերս օրինակ, Human Rights Watch մարդու իրավունքների կազմակերպությունը Եվրամիությանը կոչ արեց Ադրբեջանի կառավարության նկատմամբ ճնշումներն ուժեղացնել, որպեսզի լուծեն քաղբանտարկյալների խնդիրը։ Կազմակերպության ներկայացուցիչ Կատերին Պիլիշվիլին Human Rights Watch-ի կայքում գրել էր, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ խոստումներ են տվել մայիսին ստորագրված համաներման հրամանագրից առաջ, բայց այդ խոստումները չեն կատարվել: «Ադրբեջանում քաղբանտարկյալների բացարձակ մեծամասնությունը շարունակվում է մնալ ազատազրկված»,-գրել է կազմակերպության պաշտոնյան: Ադրբեջանի իշխանությունները մայիսին ստորագրված համաներման հրամանագիրն ամիսներ շարունակ շահարկել են, և դրանով խուսափել մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քննադատություններից: «Ադրբեջանի իշխանություններն այդ հրամանագրով մեծ արդյունքներ էին խոստանում, բայց դա տեղի չունեցավ: Հրամանագրով ազատ է արձակվել, ընդհանուր առմամբ ԢԡԢ մարդ, որոնցից միայն 12-ն են համարվում քաղբանտարկյալներ»,-նշված է պաշտոնյայի գրառման մեջ: Կատերին Պիլիշվիլին դիմելով Եվրամիությանը կոչ է արել հստակ քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատ արձակման համար Ադրբեջանի իշխանությունների վրա ազդելու ուղղությամբ. «ԵՄ-ին կոչ ենք անում Ադրբեջանի քաղբանտարկյալների և «խղճի բանտարկյալների» ազատ արձակման ուղղությամբ հաստատուն քայլեր ձեռնարկել: Նշենք նաև մի ուշագրավ լուր ևս. ադրբեջանական ոստիկանությունը հունիսի 4-ին անհայտ պատճառներով ձերբակալել է 3 օր առաջ ԱՄՆ-ից վերադարձած ադրբեջանցի իրավապաշտպան Էմին Ասլանին: Իրավապաշտպանի հարազատները գրավոր դիմում են ներկայացրել ոստիկանություն նրա ձերբակալության հանգամանքները ճշտելու նպատակով: Անհայտ է նաև, թե ոստիկանական, որ տեղամաս կամ բաժանմունք է տեղափոխվել Էմին Ասլանը: Էմին Ասլանը 2014-ից բնակվում էր Վրաստանում: ԱՄՆ-ի Սիրակուզի համալսարան ընդունվելուց հետո նա տեղափոխվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ուսանելու և Բաքու էր վերադարձել 3 օր առաջ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան «Դուք պետք է իմանաք՝ Ռուսաստանն այս կլոունների հետ ինչ հաշիվ ունի»․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ Նիկոլի Մարիամ Փաշինյանի թալանը նորաձև է․ Վոլոդյա Հովհաննիսյանը՝ փաստերով (video) Ինչո՞վ են Աննան ու Նիկոլը խաբել ՔՊ-ականներին․․․ Մանուել Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ. Իրանն այլևս պատերազմ է բերելու իր ամենասարսափելի զենքը. քաղաքագետ Արթուր Մարտիրոսյան (video) Նիկոլի քեֆը հարամելու ենք․․․ Արմեն Աշոտյան (video) «Եթե նիկոլերենից թարգմանենք բնական հայերեն, ապա ստացվում է, որ նա ողջ հայ հասարակությանը մեսիջ է ուղղում…». Արմեն Հովասափյան «Հայաստանում ԱԲ զարգացման էներգետիկ ռիսկերը». Վահե Դավթյան Երեք ամիս է՝ ոչ մի փոփոխություն Խորհուրդ՝ Ռուբեն Ռուբինյանին Սրանցից ամեն օր աղետ սպասեք. դեմը պիտի առնենք. Ալբերտ Բազեյան (video) Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին Արցախը մեզ համար փակված էջ չէ, ինչպես փորձում են ներկայացնել իշխանությունները. Մետաքսե Հակոբյան Քարաթափում՝ Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին․ երթևեկությունը դադարեցված է Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am