«Եթե Սորոսը հասել է Արցախ, հացներս կուտենք». Գուրգեն Եղիազարյան (video)
«Մենք ունենք թշնամի, որը պատրաստ է ամեն վայրկյան օգտվել առիթից։ Առաջին նախագահի խոսքը, այս առումով շատ կարևոր էր։ Նա վերահաստատեց, որ Արցախում նման բաներ չպետք է լինեն։ Գնահատելի է, նաև, որ մեր՝ ժողովրդի կողմից ընտրված վարչապետի կոչերին էլ արցախցիները անսացին՝ դադարեցնելով քաղաքացիական անհնազանդությունները», - այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ եթե հանկարծ Սորոսը Արցախ էլ մտնի, մենք մեր հացը կուտենք․ դա շատ վտանգավոր կարող է լինել. «Սորոսը գունավոր հեղափոխություններ կազմակերպելու, տարբեր երկրներ կործանման հասցնելու գործերով հայտնի է։ Աստված մի՛ արասցե, որ նման բան լինի մեր Արցախում»: Առավել մանրամասն՝ տեսանյութում.
