Զիջումնե՞ր Արցախի հարցում, թե՞ «երազի երկիր». Փաշինյանի առաջին մարտահրավերը

Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները նոր հնարավորություններ ու նոր մարտահրավերներ են ստեղծել ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի համար, օրերեր առաջ պնդել են միջազգային հարաբերությունների ոլորտում հայտնի Chatham house վերլուծական կենտրոնի փորձագետ Լորենս Բրոերսը: Վերջինս փաստում է՝ հիմա երկու կողմն էլ «էյֆորիայի ալիք է» ապրում․ Ադրբեջանը՝ 2016-ի քառօրյա պատերազմի պատճառով, որի արդյունքում ադրբեջանական բանակը 1994-ից ի վեր առաջին անգամ տարածքային հաջողության հասավ, իսկ Հայաստանը՝ թավշյա հեղափոխության, որը ոգեչնշել է հայերին, և այժմ նրանք կարծում են, թե կարող են հասնել ամեն բանի: Սակայն, երկու կողմն էլ, ըստ փորձագետի, պետք է չափավորեն իրենց ակնկալիքները: «Հայաստանի նոր վարչապետը մի շարք կարճաժամկետ մարտահրավերների առաջ է կանգնած: Առաջինը ազգային անվտանգությունն է, որն ավանդաբար համարվել է լիբերալ ընդդիմության «Աքիլեսյան գարշապարը»: Դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը կարևորեց վարչապետի պաշտոնում իր առաջին, այսպես կոչված, արտասահմանյան այցով (մայիսի 9-ին) Ղարաբաղ մեկնելը»,- փաստում է բրիտանացի վերլուծաբանը, պնդելով, թե անվտանգության ամրապնդման հարցում իր հանձնառությունը ցույց տալուց բացի, Նիկոլ Փաշինյանի համար նույնքան կարևոր է, որ նախորդ իշխանությունն իր կառավարությանը փոխանցի բանակցային գործընթացի բոլոր նրբությունները: «1990-ականներից ի վեր՝ Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններում զրուցակիցների շրջանակը կրճատվել է՝ սահմանափակվելով միայն նախագահներով ու արտգործնախարարներով: Առանց բանագնացների, պատվիրակների, հետադարձ կապի, խիստ զգայուն բովանդակության տեղեկատվությունը հայտնվել է ընդամենը մի քանի անձանց տրամադրության տակ, և երբ նրանց շարքում փոփոխություն է լինում, գործընթացը դառնում է խոցելի»- շարունակում է Բրոերսը: Նրա խոսքով՝ հիմա Բաքուն, ամենայն հավանականությամբ, կցանկանա արագ շարժվել, թերևս նպատակ ունենալով վերանայել բանակցային դիրքերը, քանի դեռ Նիկոլ Փաշինյանի թիմը լիովին չի տիրապետել իրադրությանը: Երևանն, իր հերթին, ամենայն հավանականությամբ, կփորձի ժամանակ շահել՝ բանակցություններին պատրաստվելու համար, նշում է փորձագետը: Մյուս զարգացումը, որն ըստ նրա, կարող է մարտահրավեր դառնալ ու միաժամանակ նոր հնարավորություններ ստեղծել, ղարաբաղյան կլանի հեռացումն է հայաստանյան իշխող էլիտայից: Շուրջ երկու տասնամյակ, ըստ հոդվածագրի, ադրբեջանական վերլուծությունները հենվում էին այն թեզի վրա, թե Հայաստանը տառապում է ղարաբաղյան կլանի իշխանության տակ: «Հիմա, սակայն, Բաքուն ստիպված է նոր մարտավարություն որդեգրել: Մյուս կողմից շատ գայթակղիչ է բանակցություններում ստեղծված փակուղային վիճակը կապել ղարաբաղյան կլանի հետ ու եզրակացնել՝ եթե կլանը հեռացվի, կարգավորումն առաջ կգնա: Դա անիրատեսական մոտեցում է»,- գրում է Լոուրենսը, մանրամասնելով՝ առաջնագծին մոտ ապրող ղարաբաղցիները միշտ ավելի կոշտ են եղել տարածքային զիջումների հարցում, սակայն, «հայաստանցիներն էլ նրանցից ետ չեն մնում»: «Եթե 2000-ականների կեսերին Հայաստանի բնակչության շուրջ 30 տոկոսն էր պատրաստ դիտարկել գրավյալ տարածքների վերադարձի հնարավորությունը վերջնական համաձայնության հասնելու համար, ապա 2016-ի քառօրյա պատերազմից հետո այդ ցուցանիշը 10 տոկոսի էլ չի հասնում: Ղարաբաղի հարցում նույնիսկ ավտորիտար առաջնորդներն էին ստիպված հաշվի նստում հասարակական կարծիքի հետ, դա անտեսելը շատ ավելի բարդ կլինի Հայաստանի ժողովրդավար իշխանության համար»,- գրում է Բրոերսը: Վերլուծաբանի կարծիքով՝ երկարաժամկետ կտրվածքով էլ Փաշինյանը պետք է մերձեցնի Հայաստանի վերաբերյալ երկու իրարամերժ տեսլականները: Առաջինը «զիջումների պատրաստ Հայաստանն» է, որը ձգտում է ինտեգրվել աշխարհին և կյանքի կոչել ժողովրդավար պետություն ստեղծելու խոստումը, մյուսը «երազի երկիր Հայաստանն է», որը ներառում է ոչ միայն Ղարաբաղը, այլև 1992-1994 թթ․ գրավված տարածքները»: «Այս երկուսի միջև հակասությունները հարթելու հնարավոր տարբերակներից մեկն այն է, որ Ղարաբաղի հայերն իրենք իրենց ներկայացնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Այդ քայլն էական նշանակություն ունի Նիկոլ Փաշինյանի կամ նրան հաջորդող ցանկացած առաջնորդի համար, որպեսզի սահմանագծվի քաղաքական այն շրջանակը, որին նրանք, ի վերջո, հաշվետու կլինեն»,- ընդգծում է հայտնի Chatham house վերլուծական կենտրոնի փորձագետ Լորենս Բրոերսը, հավելելով՝ դա բխում է նաև Ադրբեջանի շահերից: Հաջորդ շաբաթ սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Հայաստան: Նրանք կփորձեն արդեն առաջիկա բանակցությունների ժամկետներ հստակեցնել: Նիկոլ Փաշինյանը վաղ թե ուշ նստելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Փաշինյանի-Ալիև հանդիպման մասին առայժմ կոնկրետ ժամկետներ հայտնի չեն: Բայց երբ էլ կայանա այդ հանդիպումը՝ Փաշինյանի համար դա մեկնարկային է լինելու՝ պատրաստ է նա փոխզիջումների՞, թե՞ հեղափոխական էյֆորիան փորձելու է տեղափոխել ղարաբաղյան բանակցությունների դաշտ: Նիկոլ Փաշինյանի առաջին մարտահրավերը «թավշյա հեղափոխությունից» հետո, հետևաբար, արցախյան «ճակատն» է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am