Արմեն Սարգսյանն ի՞նչ չի համարձակվում ասել Պուտինին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռոսսիա 24»-ին, որտեղ Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ, մասնավորապես՝ հայ-ռուսական հարաբերությունների շուրջ ուշագրավ դիտարկումներ է արել: «Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող էին ավելի խորը լինել, ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսության տեսանկյունից», ասել է Արմեն Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ու հավելել. «Անկեղծ ասած, ինձ մի փոքր չեն բավարարում մեր հարաբերությունները, քանի որ իմ ըմբռնմամբ մենք կարող էինք ավելի խորը և ընդգրկուն հարաբերություններ ունենալ: Ինձ չի բավարարում՝ ինչպես ենք մենք ներկայացված Ռուսաստանում, չնայած Ռուսաստանում շուրջ 3 միլիոն հայ է ապրում, այնքան, որքան Հայաստանում: Համայնքը հսկայական է, բայց ներկայության որակ չկա»: Ա. Սարգսյանը ընդգծել է, որ խոսքը կրթական և մշակութային ներկայության մասին է: Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է դառնալ Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ երկրների իրական գործընկերը որոշակի ոլորտներում, օրինակ` նոր տեխնոլոգիաների: Անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին՝ Արմեն Սարգսյանն ասել է, որ անդամակցության ներուժը ևս բավարարաչափ բացահայտված չէ. «Դեռ պետք է լավ աշխատել, մենք դեռ մեր գործընկերներին ցույց չենք տվել՝ ինչ կարող է Հայաստանը ներդնել: Իրականում կարող է դառնալ լավ, ուժեղ գործընկեր եվրասիական տարածությունում»: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը պայմանագիր է ստորագրել ԵՄ-ի հետ և կարող է նպաստել Եվրասիական տարածության և Եվրոպայի միջև հարաբերությունների բարելավմանը: Արմեն Սարգսյանը նաև ասել է, որ լավ գիտի Ռուսաստանը՝ «Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ» և չնայած երկար տարինել եղել է դեսպան արևմտյան երկրներում, իրեն հարմարավետ է զգում նաև Մոսկվայում, Աստանայում: Հայաստանի նախագահը խոստովանել է, որ երազում է լինել Ալթայի երկրամասում: Արմեն Սարգսյանն անդադար ուշագրավ մեսիջներ է հղում Մոսկվային, և սա ունի իր հիմնավոր պատճառները: Նա հասկացնել է տալիս, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ մակարդակում չեն, պետք է ավելի խորը լինեն: Հետաքրքրիր է՝ էլ մինչև ո՞ւր խորը... Մինչև Հայաստանը ռուսական «գուբերնյա» դարձնելը՞... Արմեն Սարգսյանը կասկածի տա՞կ է դնում մինչ այժմ Հայաստանի իշխանությունների ու Ռուսաստանի պաշտոնյաների այն հայտարարությունները, որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են... Իհարկե, նա բերում է օրինակներ, թե ոլորտներում կա անելիք: Բայց Արմեն Սարգսյանի ռևերանսների պատճառները միմիայն քաղաքական են: Նա ունենալով որոշակի քաղաքական մտավախություններ, Նիկոլ Փաշինյանի կողմից «մերժվելու» հեռանկարն աչքի առաջ ունենալով՝ ցանկանում է ինքնաառաջադրվել, ինքնաներկայանալ Ռուսաստանին՝ «մարդ ես, մեկ էլ տեսար բան փոխվեց» սկզբունքով: Այսինքն, Հայաստանում Նիկոլ Փաշինյանի կառավարության անհաջողության պարագայում՝ Արմեն Սարգսյանը ձգտում է իրեն Մոսկվային աչքում հարմար թեկնածու կարգել, և իրավիճակի որոշակի փոփոխության դեպքում առաջ գալու հնարավորություն ստանալ: Ահա, թե ինչու է Արմեն Սարգսյանն անդադար ռևերանսներ անում Ռուսաստանի ուղղությամբ, և գոնե մեկ անգամ չի հիշատակում, օրինակ՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու, ռուս-ադրբեջանական մեղրամիսների թեմաները: Հետաքրքիր է ինչու՞ է լռում այս մասին Արմեն Սարգսյանը: Համոզվա՞ծ է, որ Ադրբեջանը Ռուսաստանին այլևս զենք չի վաճառելու... Նույնիսկ ամենառուսամետ գործիչները, երբեմն, ստիպված են լինում արձանագրել, որ Հայաստանն է Ռուսաստանին պետք և ըստ այդմ, Ռուսաստանը պարտավոր է Հայաստանի հետ հարաբերություններն ավելի արժևորել, քան հակառակը: Արմեն Սարգսյանը՝ երկրի ղեկավարի պաշտոնում, փաստորեն, ավելի ռուսամոլ է փորձում երևալ: Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որի իշխանավարման տարիներին բավական քննադատություն է հնչել, ավելի սթափ էր Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաճախ էր բարձրացնում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի թեման, մի քանի անգամ նույնիսկ բաց հայտարարեց, որ մեր հասարակությանը դա դուր չի գալիս: Իսկ Արմեն Սարգսյանը որոշել է նախանձելի հաճախականությամբ ռուսամոլության անզուգական պաթոս բանեցնել, թերևս, մտավախություն ունենալով, որ Մոսկվան իրեն համարում է «արևմտյան» մտածողության գործիչ, ու ողջ ուժով լծվել է մեղավորի կերպարով «արդարանալու» գործընթացին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար Զինծառայողը նռնակի պայթյունից է մահացել. մինչև այդ վիճաբանություն է եղել. news.am Վեոլիա Ջուր-ի ցինիզմը սահմաններ չի ճանաչում Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «տարածել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել Կրեմլում վաղաժամ են համարում G20-ի շրջանակում Պուտին-Թրամփ հանդիպման մասին խոսելը ԿՀՎ-ն զգուշացրել է Եվրոպային. Ռուսաստանը կարող է հարվածել Իսպանիային, Ֆրանսիային կամ Իտալիային Էրդողանը Զելենսկու հետ հանդիպմանը դատապարտել է Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումները Սև ծովում առևտրային նավերի վրա «Կարո՞ղ ենք արդյոք ենթադրել, որ Փեզեշքիանը և Արաղչին փորձում են ելք գտնել պատերազմից, իսկ ԻՀՊԿ-ն չի ցանկանում…». Արտակ Զաքարյան Ռուսաստանը չի խաբվելու․ Պուտինը Մոսկվայում Փաշինյանի համար անակնկալ է պատրաստել․ Սուրենյանց (video) Ադրբեջանը «հետաձգել է» քաղաքացիական հասարակության այցը Հայաստան «մինչև լարվածության թուլացումը» Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում Կա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով Զորավարժություններ՝ Կասպից ծովում. Ղազախստանի 19 զինծառայող ծովն են ընկել, 9-ը՝ զոհվել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով 6.4 մլրդ դրամանոց կրթահամալիր՝ պետության փողերով, մասնավորի սեփականությամբ. «Արմլուր»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am