Առողջապահության նախկին նախարարը կասկածվում է առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում երեկ՝ հունիսի 8-ին, 6-րդ գլխավոր վարչություն է հրավիրվել Երևանի բնակիչ, 62-ամյա Ա. Բ.-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարության «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն, 68-ամյա Ն.Դ.-ն օգտագործել է իր պաշտոնեական դիրքը և կատարել մի շարք չարաշահումներ: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ա.Բ.-ն 10 տարուց ավելի ձևակերպված է եղել նշված կենտրոնում որպես ավտոմեխանիկ, ինչի համար նա ամեն ամիս պետք է ստանար 57 հազ. դրամ աշխատավարձ: Ա.Բ.-ն հայտնել է, որ տարիներ շարունակ ինքը աշխատավարձ չի ստացել, և այն կուտակվելով, դարձել է մոտ 7 մլն դրամ, որը նույն կենտրոնի հաշվապահ Լ.Խ.-ի միջոցով փոխանցվել է Ն.Դ-ին: 6-րդ գլխավոր վարչությունում տեղեկություններ են ստացվել նաև, որ նման եղանակով Ն.Դ-ի կողմից յուրացվել են կենտրոնում ձևակերպված 25-ից ավելի քաղաքացիների աշխատավարձերը: Տեղեկություններ են ստացվել նաև, որ Ն.Դ.-ն կենտրոնի շինարարական աշխատանքների և բժշկական օգնության ծառայությունների համար հատկացված առանձնապես խոշոր չափերի գումարները ևս կասկածելի եղանակով յուրացրել է: 6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզում են պետությանը պատճառված վնասի չափը: Փաստի առթիվ նյութեր են նախապտրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, Ն.Դ.-ն առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանն է: SHAMSHYAN.com-ը պատրաստ է խնդրի վերաբերյալ ներկայացնել շահագրգիռ կողմերի տեսակետը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am