Ցնցող խոստում

ԱԺ պատգամավոր, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանը վերջապես խախտեց լռությունը՝ վերջ դնելով իր կուսակցություն ստեղծել-չստեղծելու հակասական լուրերին: ԲՀԿ-ից փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո դուրս եկած քաղաքական գործիչը որոշել է՝ ստեղծում է կուսակցությունը, որը որեւէ առնչություն չի ունենա Ռոբերտ Քոչարյանի հետ: Իսկ ովքեր կլինեն Օսկանյանի նոր բացվելիք կուսակցությունում, դեռ պարզ չէ, Օսկանյանը չբացառեց, որ իր պատգամավոր գործընկերներից էլ կլինեն նորաստեղծ կոսւակցությունում, սակայն անուններ խուսափեց այս պահին նշել։ Կուսակցության անունը ևս հայտնի չէ, բայց խոստանում է՝ շուտով կիմանանք։ Որքան էլ Օսկանյանը կտրականապես հերքի իր կուսակցությանը Քոչարյանի առնչության մասին, միեւնույն է, միեւնույն է, դրանով չի դադարի դիտվել որպես Ռոբերտ Քոչարյան անձի ներկայացուցիչ Հայաստանի քաղաքական դաշտում: Ուշագրավ է, որ Օսկանյանը կուսակցության ձեւավորման մասին հայտարարում է մի ժամանակաշրջանում, երբ բառի բուն իմաստով կազմաքանդվում է ԲՀԿ-ն, որը ժամանակին ստեղծեց հենց Ռոբերտ Քոչարյանը ու, որը պետք է ծառայեր իբրեւ երկորդ նախագահի քաղաքական հենարան, բայց եղավ այն, ինչ եղավ եւ Սերժ Սարգսյանը ոչ միայն կարողացավ ԲՀԿ-ն դուրս բերել Քոչարյանի <<տակից>>, այլ ընդհանրապես այդ կուսակցությունը տրոհել փշրանքների: Քոչարյանի վերահսկողության տակից դուրս մնաց երկրորդ նախագահի քաղաքական ծրագրի ոչ պակաս աջակից ՀՅԴ-ն՝ վերջնարդյունքում նախընտրելով Սերժ Սարգսյանին: Եւ հիմա ճիշտ ժամանակն է նոր հենարան ձեւավորելու՝ ի դեմս Վարդան Օսկանյանի: Մանավանդ նոր Սահմանադրության եւ քաղաքական նոր իրողության պայմաններում: Ըստ էության Քոչարյանը չի էլ հերքել իր շփումները երկրորդ նախագահի հետ, անկեղծորեն խոստովանել, որ նրա վերադարձը ժամանակի խնդիր է: Սակայն ինչ-ինչ հարցերում Օսկանյանն ուղղակի փարիսեցիություն է արել՝ անելով մի շարք անտրամաբանական հայտարարություններ:Մարտի մեկի դեպքերին անդրադառնալով՝ ասել է, որ դա Հայաստանի «սև» էջերից մեկն է: «Իհարկե, այդ օրվա իշխանությունը միանշանակորեն պատասխանատվություն է կրում դրա համար: Իշխանությունը թույլ չպիտի տար, որ նման բան տեղի ունենար»,- ասաց Օսկանյանը, որն այդ ժամանակ իշխանության կարկառուն ներկայացուցիչն էր՝արտգործնախարար: Չհերքելով, որ ինքն այդ իշխանության մաս էր կազմում՝ նա ասել է. «Հենց մարտի մեկի օրը, խորհուրդ կտամ թարմացնել հիշողությունը, կա իմ ելույթը, որ կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել: Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել»: Օսկանյանն ասաց, որ ինքը մյուս քաղաքական գործիչներից շահեկանորեն տարբերվում է նրանով, որ այդ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: «Համարձակություն եմ ունեցել կանգնել կամեռայի առաջ և կոչ անել հանրապետության նախագահին ու ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք Մարտի 1-ից»,- ասաց նա: Օսկանյանը ցնցող խոստում է տվել նաեւ,հարցին, թե իր կողմից ստեղծվելիք կուսակցության օրակարգում կլինի՞ Մարտի մեկի բացահայտման հարցը, Վարդան Օսկանյանը պատասխանեց, որ իրավապահ մարմինները պետք է դրանով զբաղվեն: «Բնականաբար, աջակցություն կլինի: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»: Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Տ. Վահան եպսիսկոպոս Հովհաննիսյանը շարունակում է մնալ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ. Արթենյան Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության պառակտվածության մասին Մարիամ Փաշինյանի հրապարակումը ծնողների ամուսնալուծությունից հետո․ երջանիկ է՞ Զինվորի մահվան դեպքին նախորդել է վիճաբանություն. հնչել են կրակոցներ. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում Սրանց ասեն՝ ձեզ պետքարան գնալուց էլ պետք է նկարենք, ցույց տանք, կհամաձայնեն․․․ Երևան-Սևան ճանապարհի Չայնիի ոլորաններ կոչվող հատվածում կիլոմետրանոց խցանում է, տեսանելիությունը՝ ցածր Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Infiniti»-ն կոտրել է երկաթյա էլեկտրասյունը և կողաշրջվել Մեծ Բրիտանիան տարհանել է իր դիվանագետներին Իրանից Մայր Աթոռում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Սումգայիթի կոտորածի զոհերի հոգիների խաղաղության համար Իջեւանում հողին հանձնեցին ավտովթարից զոհված 19-ամյա պայմանագրային զինծառայողին. NEWS.am Չինաստանն իր քաղաքացիներին առաջարկել է հեռանալ Իրանից Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր Անձրևի հետևանքով Բաբաջանյան փողոցից դեպի Ձիարշավարան տանող ճանապարհահատվածը ծածկվել է ջրով Քոբուլեթիի ավտովթարի հետևանքով 2 զինծառայող է զոհվել Գլխավոր դատախազը Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով Վճռաբեկ է դիմել Ամբողջ օրը թմբկահարում են չեղած խաղաղությունից, իսկ թե ինչ է կատարվում բանակի ներսում, չեն խոսում. Ժաննա Ալեքսանյան Հասանելի անհատներին և բիզնեսներին` անկախ գտնվելու վայրից Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը ՆԳՆ-ի կողմից հայտարարված տենդեռը շահել է Ջեկի Չանի ընկերությունը. ակտիվիստ NYT. Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է անում դիվանագետներին լքել երկիրը Պակիստանը հայտարարել է աֆղանստանցի 274 զինծառայողի չեզոքացման մասին Պետքարտուղարությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանության աշխատակիցների մի մասին կարգադրել է հեռանալ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին «Mercedes»-ը բախվել է բետոն էլեկտրասյանը, տապալել այն. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am