«Արցախի հարցում արդեն կա պայմանավորվածություն». Զոհրապ Եգանյան
Քանի դեռ չի սկսվել ու ավարտվել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, այդ երկիրն ամեն ինչ կանի իր սահմանների մոտ խաղաղություն պահպանելու համար: Նրանք լավ հասկանում են նաև, որ կարող են այլ ուժեր օգտնվել առաջնության անցկացման փաստից, ինչպես արեցին Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Ուկրաինայում հեղաշրջում եղավ, կամ վրաց-օսական պատերազմը 2008 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ: Ինձ թվում է, եթե ինչ-ինչ լուրջ քայեր արվելու են հետխորհրդային տարածքում, ընդհուպ հին հակամարտությունների կարգավորում կամ դրանց խորացում, դրանք կարվեն առաջնության ավարտից հետո: Մի տեսակ զգացողություն ունեմ, որ Արցախի հարցում կամ արդեն կա պայմանավորվածություն, կամ եղած կողմերից մեկը հետողորմյա է անում: Տա Աստված սխալվեմ․․․ Զոհրապ Եգանյան
