«Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է…»

Հայտնի է, որ նախօրեին «Ելք» դաշինքի երկու պատգամավորների երաշխավորությամբ` ստորագրությամբ ազատ արձակվեց երեք անմեղ ոստիկանի արյուն թափած հրոսակախմբի անդամներից եւս մեկը` Արամ Մանուկյանը: Ով առանց խղճի խայթ զգալու` ազատվելուն պես ասում է. «Չեմ փոշմանել»: Իսկ, որ ամենահավորն է` ոմանք վերջինիս ազատությունը համարում են հաղթանակ ու կրկին հերոսացնում մեկին, ում գործողությունների պատճառով երեք ընտանիք դժբախտացավ, երեք ընտանիքի երեխաների համար հայրական գուրգուրանքը, սերն ու հոգատարությունը` այլեւս հիշողություն են: Իսկ, թե ի՞նչ են զգում սպանված ոստիկանների հարազատները` բառերով նկարագրել շատ դժվար է.  «Դարդը տվին, ցավը տվին, հիմա էլ աղը առել են ընկել են ջաներս են մրմռացնում, էս ինչ ծաղր է, էս ինչ դաժանություն է: Խի են ստիպում կրկին վերապրել`  առաց այն էլ չսպիացող ցավը: Ինչի պետք ա իմ մինուճարս` ամեն անգամ «պապա» բառը լսելիս աչքերը լցին, իսկ իր ա պապայի մահվան պատճառ դարձած մեկը` պարծենա իր մադասպանությամբ», – «Իրավունքի»հետ զրույցում արցունքները խեղդելով` ասաց  ՊՊԾ գնդի գրավման ժամանակ հրազենային ծանր վնասվածքներ ստացած, իսկ մի քանի օր հետո հիվանդանոցում մահացած ՊՊԾ գնդի հերթապահ ծառայության հերթապահի օգնական, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի կինը`Հասմիկ Ոսկանյանը, ում որդին` փոքրիկ Մհերը երազում է հայրիկի պես ոստիկան դառնալ: Գագիկի մայրն էլ` տիկին Անահիտըվրդովված հավելեց. «Որքանով է արդարացի մեզ էսքան մղկտացնել: Ոնց կարող են դաժան բարբարարոսներին, ոճրագործներին հերթով ազատ արձակել: Էդ ստորագրությամբ ազատ արձակողները, միջնորդագրեր ներկայացնողները ինչի չեն մտածում, թե ինչ են զգում սպանված ոստիկանների հարազատները: Բալա ջան… կյանքում` ամենավատ մարդուն էլ չեմ ցանկանա զգա այն ինչ ես եմ` որպես մայր զգում, երբ լսում եմ, որ ազատության մեջ է հայտնվում մեկը, ով անմիջական կապ ունի իմ մինուճարի սպանության հետ (-արտասվում է. Ի. Ա.): Բանդիտներին, անմեղ մարդկանց արյուն մարսողներին ասում են քաղբանտարկյալ, ոնց կարելի, լավ դրանք խիղճ ընդհանրապե՞ս չունեն»: Տիկին Անահիտի խոսքով. «Անընդհատ մատնացույց են անում Պավլիկի մինուճար տղային, բա էդ նույն մինուճար տղայից ես էլ ունեյի, իմ մինուճարն էլ ունի մինուճար տղա: Ինչի՞ մի անգամ մեր ցավով չեն ապրում, ինչի՞ չեն ասում, որ մեր մինուճարի վիզը էդ նույն մարդասպաները ծուռ թողեցին, մենակ էդ դահիճ մարդասպանին են մատնացույց անում, լավ բա ուր մնաց խիղճը : Իմ մինուճարին տարան` մարեցին իմ տան ճրագը, բա դրանց նմաներին կարելի ազատել: Ամեն անգամ հեռուստացույց միացնելիս ու դրանց մասին լսելիս` սիրտս կտոր-կտոր է լինում, թող թողեն մեր ցավով տապակվենք, խի են էսքան դաժան էս մարդիկ»: Հ.Գ. Մանրամասները կարդացեք «Իրավունք» թերթի առաջիկա տպագիր համարում: iravunk.com

դիտվել է 58 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am