ԵՊՀ հյուրատան գործը՝ վարչապետի սեղանին. ինչպե՞ս Արամ Սիմոնյանը շենքը գրոշներով վաճառեց Դերժավայի Արկադին. lurer.com

Նախկին կառավարության օրոք՝ 2015թ. հունիսի 10-ի որոշմամբ, պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Մաշտոցի 52 հասցեի անշարժ գույքը նվիրվել է Երևանի պետական համալսարանին, որից ընդամենը ամիսներ անց՝ նույն թվականի սեպտեմբերի 16-ին, ԵՊՀ-ի կողմից 2.160.000.000 դրամով վաճառվել է «ԷՍ ԷՌ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին: Նկատենք, որ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին գույքն օտարելու մասին թույլտվության փաստաթուղթը ստորագրել է նախկին վարչապետ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Խոսքը ԵՊՀ «Հյուրերի տան» մասին է, որը ռեկտոր Արամ Սիմոնյանը որոշեց վաճառել ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Արկադի Համբարձումյանին (Դերժավայի Արկադ): Ժամանակին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը պատճառաբանել էր, թե այդ գումարով պետք է վերականգնեն մարզական համալիրը, որպեսզի «ուսանողների ֆիզկուլտուրայի և սպորտի դասերը և նրանց ֆիզիկական կուլտուրայով զբաղվելն ավելի նպատակային լինեն»։ Գործը նոր ընթացք է ստանում, մասնավորապես, ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ այս հարցով դիմել են Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պարզաբանում ստանալու վերոնշյալ իրավական ակտի՝ 1 899 686 126 դրամ սկզբնական արժեքով դրույթի վերաբերյալ. «Մեզ համար անհասկանալի է, թե խոսքը որ գնի մասին է՝ շուկայակա՞ն, թե՞ մնացորդային, այսինքն՝ հաշվապահական: Միաժամանակ, անհասկանալի է՝ եթե խոսքը գնում է գույքի շուկայական գնի մասին, ապա այդ դեպքում խնդրել ենք տրամադրել գույքի գնահատման հաշվետվության պատճենը»,- ասաց փաստաբանը: Մեզ հետ զրույցում Սիրունյանը պարզաբանեց` վաճառված շենքի տակ ժամանակին գարեջրատուն է եղել: Տարածքը վարձակալական հիմունքներով զբաղեցրած անձը շուրջ 20 տարի զբաղեցրել է այն: Ու թեև պայմանագիրը դադարեցված չէ, բայց նրան զրկել են տարածքը զբաղեցնելու իրավունքից. «Ստացվում է՝ համալսարանը տարածքը ժամանակին տրամադրել է տվյալ անձին, բայց հետո շենքը վաճառել են։ Մեղմ ասած, մտահոգիչն այն է, որ Երևանի կենտրոնում 5 հարկանի հյուրանոցը վաճառել են ընդամենը 4 մլն դոլարով այն դեպքում, երբ ԵՊՀ խորհրդի որոշման մեջ հստակ գրված է՝ մինչև շենքի վաճառքը կազմակերպել դրա շուկայական գնահատումը, որը, ինչպես հասկանում ենք՝ չի եղել։ Մենք դիմել ենք կառավարությանը, որպեսզի բացատրեն, թե ինչ թիվ է նշված կառավարության որոշման մեջ. շուկայակա՞ն, թե՞ մնացորդային-հաշվապահական: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված որոշման համաձայն՝ այն պետք է վաճառվեր շուկայական գնով: Համաձայնե՛ք, որ քաղաքի կենտրոնում մեկ քառակուսի մետրը 1450 դոլարով հյուրանոց չի լինում»,- ասաց նա: Ամբողջությամբ՝ lurer.com

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am