Դարձ ի շրջանս յուր

Այսպիսով՝ քաղաքական վերադասավորումները եւ 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ խմորումների մեկնարկն արդեն տրված է։ Քաղաքական ուժերից ոմանց մոտ սրացումներ են նկատվում, ոմանց մոտ էլ կտրուկ փոփոխություն նախկին կուրսի։ Այսօր խորհրդարանի մեկնարկին պարզ դարձավ, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որից փշրանքներ են մնացել եւ այժմ էլ կուսակցությունից զանգվածային արտահոսք է նկատվում, որոշել է խիստ ընդդիմություն խաղալ։ Այդ մասին եղան թե բացահայտ հայտարարություններ, թե նման պահվածք դրսեւորվեց ԱԺ ամբիոնից։ ԲՀԿ-ն, որը ոչ վաղ անցյալում աջակցեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները, որի ղեկավար կազմը ակնհայտ երջանիկ դեմքով մասնակցեց նախագահականի ֆոտոսեսիային, որը ողջ հոգով կողմ քվեարկեց Հովիկ Աբրահամյանի կառավարության ներկայացրած բյուջեին, որի ներկայացուցիչներն անթաքույց ծափահարում էին իշխանության ներկայացուցիչների ելույթներին, այժմ որոշում է կայացրել, որ ինքն այլեւս պետք է հավատարիմ մնա փաստացի ընդդիմադիր կոչումին։Ավելին կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը որպես «մաքուր, ինքնազտված, առողջացված քաղաքական թիմ ընդդիմադիր իր օրակարգով մասնակցելու է 2017-ի խորհրդարանական ընդդիմություններին»։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե կունենա՞ ԲՀԿ-ն հնարավորություն հաղթահարել խորհրդարան մուտք գործելու արգելքը, Զոհրաբյանը պատասխանեց. «5 տոկոս շեմի մասին խոսելը ես համարում եմ ծիծաղելի: Ես ձեզ վստահեցնում եմ, որ «Բարգավաճ Հայաստան»-ը շատ լուրջ ներկայություն է ունենալու 2017-ի խորհրդարանում»: Ինչ վերաբերում է ընտրություններին դաշինքով կամ առանց դաշինքի մասնակցելուն, ապա Զոհրաբյանն ասաց, որ այդ հարցը դեռ չի քննարկվել և մտադիր են այդ մասին որոշում կայացնել սեպտեմբերին կայանալիք կուսակցության համագումարում: «Այս պահին հակված ենք միայնակ մասնակցել ընտրություններին, բայց կրկնում եմ, դեռ վաղ է նման վերջնական տեսակետ հնչեցնելը»։ Իսկ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, որը ոչ վաղ անցյալում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Վահան Բաբայանի հետ այցելել էր կառավարություն, որպեսզի այնտեղ բողոք ներկայացնի, թե ինչպես է, որ հինգ հոգանոց դաշնակցության հետ կոալիցիան են կազմում, ԲՀԿ-ի հետ՝ ոչ, այսօր ցնցեց ԱԺ ամբիոնը իր քննադատական ելույթով։ Միքայել Մելքումյանը ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանին դիմում էր ամբիոնից բղավելով՝ «Լսեք, Ձեզ ինչ եմ ասում» կամ «Եթե աշխատել չգիտեք, ասեք՝ սովորացնենք» եւ նմանատիպ այլ արտահայտություններով։Փաստորեն ԲՀԿ-ի համար այլ ելք չի մնում, քան անցնել խիստ ընդդիմության դիրքերի վրա , միայն թե հայտնի չէ, թե այդ վերափոխման արդյունքում քանի մարդ կմնա իրենց շարքերում։ Հատկանշական է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավոր անկուսակցական Վահե Հովհաննիսյանը, ով առաջիկայում թերեւս կանդամակցի Վարդան Օսկանյանի նոր կուսակցությանը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Օսկանյանը «կխառնի բոլորի խաղաքարտերը»։ Ինչպես երեւում է, ԲՀԿ-ում բավականին շուտ հետեւություն արեցին։ Անի Սահակյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am