Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր

Ամերիկահայ բարերար, ակտիվիստ, Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Քերոլայն Մուգարը պատասխանել է «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Հայաստանում ընթացած զարգացումների ու Հայաստանին օժանդակելու հարցում սփյուռքահայության ներգրավման մասին
«Ինձ չափազանց շատ են ոգևորել Հայաստանի իրադարձությունները: Կարծես սրտիս կեսն այնտեղ էր»,- այսպիսի գնահատական է տալիս Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը Ամերիկայի հայկական համագումարի նախագահ, բարերար և ակտիվիստ Քերոլայն Մուգարը, ով խոստովանում է, որ Հայաստանից ժամանած իր ընկերների հետ ուշադրությամբ հետևել է ուղիղ եթերով հայաստանյան զարգացումներին: Պատասխանելով «Ամերիկայի Ձայնի» հարցերին՝ բարերարը կարծիք է հայտնել, որ հետխորհրդային Հայաստանում դեռևս պահպանվել են խորհրդային կարգերի մնացորդներ: Այդ տեսանկյունից նա կարևորում է երիտասարդության խաղացած դերը հեղափոխական այս շարժման հաջողության հարցում: «Ես չէի սպասում, և կարծում եմ ոչ ոք չէր սպասում այսչափ երիտասարդության ներգրավում: Իհարկե երկրում դեռևս առկա են խորհրդային կարգերի մնացորդներ: Սակայն երիտասարդները փնտրում են նոր հնարավորություններ, որոնք պետք է ապահովված լինեն յուրաքանչյուր մարդու համար: Այդ երիտասարդներն, ի տարբերություն ավելի ավագ սերնդի, որևէ կերպ կապված չեն խորհրդային կարգերի հետ»,- նշում է Մուգարը: Քերոլայն Մուգարի կարծիքով սփյուռքահայությունը մշտապես ցանկանում է համագործակցել Հայաստանի հետ: Նա գտնում է, որ սփյուռքահայության հիմնական առաքելությունը պետք է լինի տարբեր ոլորտներում ունեցած փորձառության փոխանցումը Հայաստանին: Նրա կարծիքով Սփյուռքն իր ձևավորումից հետո ձեռք է բերել հսկայական ներուժ ու գիտելիքներ, որոնք կարող են չափազանց օգտակար լինել Հայաստանի զարգացմանը: «Կարծում եմ սփյուռքում մարդկանց հիմնական առաքելությունն է առաջարկել Հայաստանին այն ամենն, ինչ իրենք կարող են տալ: Նման ճանապարհով է հնարավոր օրինակ իմ համագործակցությունը, քանի որ դա կապված է այն ոլորտի հետ, որը ես գիտեմ, ունեմ համապատասխան փորձառություն և կարող եմ օգնել Հայաստանին: Որպես երկրի կարևոր հիմնախնդիր Քերոլայն Մուգարն առանձնացնում է նոր աշխատատեղերի ստեղծումը: «Հայաստանին անհրաժեշտ են նոր աշխատատեղեր: Կարծում եմ ունենք հնարավորություն ստեղծելու այնպիսիս աշխատատեղեր, որոնք ոչ թե մարդկանց հնարավորություն կտան գումարներ դուրս բերել Հայաստանից, այլ փոխարենը պահպանել եկամուտն այստեղ ի նպաստ երկրի»,- ընդգծում է նա: Բարերարը կոչ է անում սփյուռքահայությանը կանգ չառնել ծառացած դժվարությունների ու խոչընդոտների առջև և շարունակաբար փորձել օգտակար լինել Հայաստանին: Որևէ խոչընդոտի պարագայում, ըստ Մուգարի, անհրաժեշտ է փորձել հասկանալ խնդրի էությունը և եղած հնարավորությունների սահմաններում տալ համապատասխան լուծումներ: Նոր ձևավորված իշխանություններին, բարերարի կարծիքով, անհրաժեշտ է ցուցաբերել օգնություն: Վերջին զարգացումները նա որակում է որպես Հայաստանին տրված մեկ այլ հնարավորություն երկրի զարգացման համար: «Սա մեր երկրորդ, անգամ կարող է երրորդ հնարավորությունն է: Սա մեր վերածնունդն էր անկասկած»,- ասում է նա: Բարերարը մոտ ժամանակներում պատրաստվում է այցելել Հայաստան: 1994 թվականից նա այստեղ է իրականացնում «Հայաստան ծառատունկ ծրագիր» նախաձեռնությունը:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am