Հորդորում եմ մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, այլապես... Սենոր Հասրաթյան

Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, ներկայացվում են ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը: «Արենի գյուղին մերձակա շփման գծում տեղ գտած վերջին զարգացումները և դրանց շուրջ որոշ հայ օգտատերերի կողմից սոցիալական ցանցերում շրջանառվող տարաբնույթ մեկնաբանությունները, իմ խորին համոզմամբ, կրելով ուռճացված և առավելապես զգացմունքային բնույթ, ինչպես նկատում եք, բավականին «լավ» է օգտագործվում ադրբեջանական (ինչու չէ՝ նաև թուրքական) ագիտպրոպի կողմից, կատարված տեղային նշանակության վերադիրքավորումը ներկայացնելով ոչ այլ կերպ, քան «հերթական հաղթանակ»: Այն ինչ նման վերադասավորումներ անցած տարիների ընթացքում հակամարտ կողմերի շփման գծում արձանագրվել են բազմիցս, իսկ առավել հաճախ հայկական կողմի նախաձեռնությամբ և ավելի նշանակալի մարտավարական արդյունավետությամբ: Օրինակներ շատ կարելի է բերել, բայց ոչ հիմա և ոչ հանրային իրազեկման այս ձևաչափով»,- ասել է խոսնակը: Սենոր Հասրաթյանը գրել է, որ ցավալի է նաև հանգամանքը, որ հիմա էլ ակտիվ քննարկման նյութ է դարձել ադրբեջանցի բնակիչների կողմից իբր իրենց ազատագրված գյուղ կատարած այցելության շուրջ սուլթանական ագիտպրոպի հրապարակումը, որն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանում կարծես թե էլի հասնում իր նպատակին: «Հորդորում և խնդրում եմ, մի բան գրելուց առաջ գոնե մի քիչ մտածեք, հակառակ դեպքում կարող ենք ունենալ այն արդյունքը, ինչին միտված է Բաքվի քարոզչությունը»,- զգուշացրել է ԼՂ ՊԲ նախարարի խոսնակը:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am