Երթի մասնակիցներին ծեծի ենթարկած մարդը չի կարող տնօրեն մնալ. թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողները ևս դժգոհում են

Կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանությունների հայտարարություններից հետո պոլիկլինիկաներում սկսված շարժը, կոռուպցիոն բացահայտումները նոր դրսևորումներ են ստանում։ Ոգևորված արդեն իսկ կատարված բացահայտումներից և պոլիկլինիկաների որոշ ղեկավարների ազատումներից հիմա էլ Երևանի թիվ 12 պոլիկլինիկայի աշխատողներն են դժգոհություններ հայտնում տնօրեն Արմեն Վարդումյանից։ Նրանք բաց նամակով դիմել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ տեղեկացնելով այնտեղ տիրող վիճակի մասին։ Աշխատակիցները «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին, որ պոլիկլինիկայում խառնաշփոթ է սկսվել: Տնօրենը աշխատակիցների հետ հանդիպումներ է ունենում, որը երբևէ չի եղել: Աշխատակիցների խոսքերով՝ տնօրենը վտանգներ է տեսնում։ «Աշխատակիցներից շատերը վախենում են արտահայտվել, քանի որ կարող է զրկվեն աշխատանքից: Տնօրենի թիմակիցները , հովանավորյալները անընդհատ քարոզում են նրա «լավ մարդ» լինելը, որը նշանակում է դժգոհների աշխատանքից զրկվելը: Տնօրենը իր վերաբերմունքով լռեցրել է աշխատակիցների մեծամասնությանը, առաջացնելով շերտավորում կոլեկտիվում»,- դժգոհեցին աշխատակիցները՝ հավելելով. «Շատ աշխատակիցներ էլ օգտվելով քարտային համակարգից ամեն ամիս ստորագրում են ինչ-որ գումարների դիմաց, որը երբևէ չեն ստացել և դա տարիներ շարունակ: Տնօրինությունը ունի սև և սպիտակ ցուցակներ, այսինքն՝ կան մարդիկ, որոնց ոչ մեկ չի ճանաչում: Տարիներ շարունակ թոշակառուներին 12 ամսվա փոխարեն վճարում են 9-10 ամիս, չնայած, որ նրանք աշխատում են ամբողջ տարվա կտրվածքով, շատ աշխատակիցների էլ յուրաքանչյուր ստուգումից առաջ հանձնարարում են աշխատանքի չգալ: Եվ այս ամենից հետո մարդիկ լռում են, որովհետև դրանից էլ կզրկվեն: Իսկ ստուգումներից հետո կտրուկ փոխվում է վերաբերմունքը: Տնօրենը և նրա կողմից հովանավորված որոշ աշխատակիցներ սկսում են վատ վերաբերվել աշխատողներին, քանի որ վտանգը անցել է: Բազմաթիվ ստուգումների արդյունքում ոչինչ չի փոխվել և չի բացահայտվել: Գուցե այդպես էլ պիտի լինի, գուցե այդ ստուգումներն էլ կրում են ձևական բնույթ: Մինչ օրս վստահ ենք եղել, որ այդպես է: Բայց այժմ սպասելիքները շատ են նոր ձևավորված կառավարությունից: Գաղջ մթնոլորտում աշխատել հնարավոր չի, յուրաքանչյուրի կողքին կա մեկը, որը ամեն մի դժգոհություն հասցնում է վերև և նրանցից հաշվեհարդար են տեսնում»։ Աշխատակիցների խոսքերով՝ հաշվեհարդարի պարզ օրինակ էր իրենց աշխատակից Քնարիկ Ալավերդյանի հեռացումը։ «Նա երկար տարիներ նվիրված և անմնացորդ աշխատել է, սակայն մի քանի պարզաբանումներից հետո ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ նա իր դիմումի համաձայն ազատվեց աշխատանքից: Այժմ էլ բոլոր աշխատողներից ստիպողաբար ստորագրություններ են հավաքում՝ ընդդեն Քնարիկ Ալավերդյանի` մեղադրելով բանսարկության մեջ, որն այդպես չի: Նա միակ աշխատակիցն էր, որը համարձակություն ունեցավ բարձրաձայնելու իրականությունը: Այդ պատճառով էլ յուրաքանչյուրս վախենում ենք հայտնվել նույն վիճակում»,-ասաց մեր զրուցակից աշխատակիցը։ Ի դեպ, թիվ 12 պոլիկլինիկայի աշխատակիցների խոսքերով՝ տնօրենը՝ Արմեն Վարդումյանը, ապրիլի 22-ին Ավան համայնքում համաժողովրդական երթի մասնակիցներին ծեծի ենթարկած ակտիվիստներից է։ «Որ աշխատակիցը կարող է դուրս գալ նման հանցագործի դեմ: Պոլիկլինիկան այն առողջապահական կառույցներից է, որտեղ պետք է տիրի սանիտարահիգիենիկ պայմաններ, որը չեք կարող ասել 12 պոլիկլինիկայի համար, չկա մինիմալ պայմաններ՝ սանհանգույց, նույնիսկ աշխատակիցների, ուր մնաց թե հիվանդների համար: Հիվանդների համար առաջին մուտքը պոլիկլինիկա առաջացնում է հիասթափություն, և այս ամենաթողության պատճառը մեր տնօրենն է: Ուղղակի շատ զարմանալի է՝ մինչ այս բոլոր ստուգումները ավարտվել են անարդյունք, թե մեր տնօրենը ամենազոր է: Հույս ունեմ, որ մեր պոլիկլինիկայում էլ հետևողական ստուգումների արդյունքում ամեն ինչ կկարգավորվի»,-եզրափակեցին աշխատակիցները։

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am