Ակցիա նկարիչների միության դեմ.ընդվզում են նկարիչները (video)
Այսօր Նկարիչների միությունում մի խումբ նկարիչներ իրենց բողոքի ձայնն էին բարձրացնում միությունում գործող սխալ կառավարման համակարգի, նկարիչների միության նախագահի դեմ: Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ Ղազար Միրզոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նկարիչների միությունում ապօրինությունները բազում են: Նկարիչի ես-ը ոտնահարված է, հնարավոր է մի լուրջ նկարչի գործը չընդունեն ցուցահանդեսին ներկայացնելու համար, իսկ ֆիզիկայի ինստիտուտն ավարտած մարդու, ով նաև նկարում է, այդ նկարները ներկայացնեն»: Ղազար Միրզոյանի խոսքով՝ ամեն տարի Մոսկվայում բացվող ցուցահանդեսին հայերի նկարները դիտելու համար, եթե մարդիկ հերթ էին կանգնում, ապա այսօր թքած ունեն այդ նկարների վրա, քանի որ լուրջ գործեր ներկայացված չեն: Մանրամասները՝ տեսանյութում.
