Անկարգություններ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում. հայհոյել են, սպառնացել իրավապահներին, այրված իրեր նետել խցերից

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած անկարգություններին մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ Մեղադրանք է առաջադրվել 6 անձի և նրանց մասով հայտարարվել նախաքննության ավարտի մասին: 2017թ. հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, «Գորիս» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների մասնակցությամբ տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ, որն ուղեկցվել է ՔԿՀ-ի գույքի ոչնչացմամբ, բռնության կիրառմամբ։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ դեպքի օրը ՀՀ ԱԱԾ և ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության աշխատակիցները սահմանված կարգով ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի 3 խցերում կատարել են խուզարկություններ, որից հետո իրավասու մարմնի կողմից որոշում է կայացվել դատապարտյալներից մեկին՝ դատապարտված և կալանավորված անձանց շրջանում հեղինակություն վայելող Կ.Հովհաննիսյանին, այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին: Նշված տեղափոխությանը խոչընդոտելու նպատակով մի շարք կալանավորված և դատապարտված անձինք հրահրել են անկարգություններ՝ հայհոյել, սպառնալիքներ հնչեցրել իրավապահ և արդարադատության համակարգի ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել խցերի դռներին և կերակրադռնակներին, այրված իրեր նետել խցերի կերակրադռնակներից և պատուհաններից: Անկարգությունների հետևանքով վնասվել և կոտրվել է ՔԿՀ-ի գույքը, բռնություն գործադրվել հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակցի նկատմամբ։ Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 6 անձի առաջադրվել է մեղադրանք ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ անկարգություններին մասնակցելու համար: Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ անկարգություններին մասնակից անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am