Ալիևը Թուրքիայում խոսել է TANAP-ը կյանքի կոչելու մասին
Մենք կաշխատենք ժամանակին իրագործել TANAP և TAP նախագծերը: Հավատում եմ, որ 2 տարի հետո կնշենք TANAP գազատարի աշխատանքի մեկնարկը: այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Անկարայում մամուլի ասուլիսին. հայտնում է АПА-ն: Նշենք, որ Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի համագործակցության ռազմավարական խորհրդի V նիստը, որի ընթացքում ստորագրվել է 6 փաստաթուղթ՝ տարբեր ոլորտներում համագործակցության մասին:
