«Ծռության» և քաղաքականության երկընտրանքը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռերն», իհարկե, հանդես եկավ հրապարակային կոլեկտիվ հայտարարությամբ, որտեղ փակված համարեց զինված ապստամբության էջը: Սակայն այս՝ միանգամայն ռացիոնալ հայտարարության քաղաքական նշանակությունը խամրում է, երբ ազատ արձակվող «ծռերից» յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հայտարարել, թե չի փոշմանել, պայքարը ավարտված չէ և նման այլ ձևակերպումներ: Նման հայտարարությունները, եթե նույնիսկ հատուկ ենթատեքստ չունեն, թիկունքից հարված են Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն այն իմաստով, որ նա փաստորեն հանդուրժողականություն է ցուցաբերել մարդկանց նկատմամբ, որոնք չեն ափսոսում մարդկային զոհերի պատճառ դարձած գործողությունների համար: Ժիրայր Սեֆիլյանի խումբն, անշուշտ, Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք ունի, սակայն զինված ապստամբությունից հրաժարվելու հայտարարությունը պետք է կիրառական դրսևորում ունենա: Ռացիոնալ կլինի, եթե Սեֆիլյանի կողմնակիցները հրաժարվեն կազմակերպչական այն կառույցներից, նույնիսկ անվանումներից, որոնք հասարակության զգալի մասի մոտ նույնանում են քաղաքական բռնությունների հետ: Եթե Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա դասական գործիքը կուսակցությունն է, մանավանդ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են: Քաղաքական կազմակերպման այս ձևը ցանկացած խմբի գործունեություն ավելի հրապարակային և ինստիտուցիոնալ է դարձնում՝ հասարակությանն ընձեռելով վերահսկելու և ընտրությունների միջոցով վերաբերմունք արտահայտելու հնարավորություն»: Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am