Ջրաշենի գյուղապետը բյուջեի հաշվին 9 մլն դրամով LEXUS է գնել, եղբորն էլ վարորդ ընդունել

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի գյուղապետ Վահան Ուռուսյանը համայնքի միջոցներով նախորդ տարի գնել է LEXUS GX470 դասի ամենագնաց, դրա դիմաց համայնքի բյուջեից վճարելով 9 միլիոն 350 հազար դրամ գումար, որից 8.5 միլիոնը՝ մեքենայի արժեք, իսկ մնացած մասը՝ եկամտահարկ, տեղեկացնում է Հայկական ժամանակը: Գյուղապետը որպես իր վարորդ աշխատանքի է ընդունել հարազատ եղբորը՝ Վազգեն Ուռուսյանին, ով նշված պաշտոնին է 2007 թվականից մինչ օրս: Ներկայումս վարորդի հաստիքի համար գյուղապետի եղբոր աշխատավարձը կազմում է 165 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի նրա աշխատավարձը կազմել է 155 000 դրամ: Գրեթե ամեն տարի գյուղապետի եղբոր աշխատավարձը բարձրացել է: Այս մասին աղբյուրին հայտնել է Ջրաշենի գյուղապետարանի հաշվապահ Անաստաս Հակոբյանը: Ջրաշենի գյուղապետի՝ բյուջեի հաշվին թույլ տրվող ճոխություններն ու հարազատներին լավություն անելը այսքանով չի ավարտվում: Գյուղապետարանի շինությունը, որտեղ աշխատակազմն է աշխատում, հանդիսանում է գյուղապետի կնոջ՝ Գոհար Անտոնյանի սեփականությունը: Գյուղապետը վարձակալության պայմանագիր է կնքել կնոջ հետ, որի դիմաց յուրաքանչյուր ամիս համայնքի բյուջեից վճարում է 100 հազար դրամ գումար: Նախկինում վարձակալության արժեքը եղել է 40 հազար ու հասել 100 հազարի: Գյուղապետարանի աշխատակազմի հաշվապահը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ամսեկան 100 հազար դրամ վճարում են արդեն երեք տարի. «Տարիների ընթացքում բարձրացել է: Պահումները հանած մոտ 90 հազար դրամ է, որից միայն էլեկտրաէներգիայի վարձն է համայնքը վճարում, մյուս կոմունալները սեփականատերն է վճարում, այսինքն՝ գյուղապետի կինը»,- ասել է հաշվապահը: Մանրամասներն՝ սկզբնաղբյուրում:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am