Ողբերգական դեպք Երևանում. «Արաբկիր» բժշկական կենտրոնում 5 ամսական երեխա է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 7-ին, «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացել է 5 ամսական աղջիկ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղջկա հայրը՝ Նարեկը, և մայրը՝ Եվան, հունիսի 5-ին երեխային տանում են Հերացու անվան պոլիկլինիկա՝ հերթական անգամ պատվաստում ստանալու նպատակով, որտեղ, ըստ մեր տեղեկությունների, երեխան ստացել է իր հերթական պատվաստումը, որից հետո երեխային տարել են տուն, քանի որ այդ պահին նկատել են, որ որևէ խնդիր չկա։ Ըստ նորմայի և սահմանված կարգի՝ պատվաստումներից հետո բժիշկը հսկողության նպատակով կապ է պահպանել երեխայի ծնողի հետ։ 1-2 օր որևէ արտառոց վիճակ չի գրանցվել, սակայն 3-րդ օրը ծնողները նկատում են, որ երեխայի մոտ առողջական խնդիրներ են առաջացել և նրան հերթական անգամ բերում են Հերացու անվան պոլիկլինիկա, որտեղ հետազոտության է ենթարկվում երեխան և քիթ-կոկորդ-ականջաբանը կասկածում է, որ երեխայի մոտ ականջի բորբոքում է ու նշանակում է համապատասխան բուժում, իսկ առավոտյան հրավիրում է, որպեսզի կրկնակի բուզննման նպատակով երեխային նորից բերեն պոլիկլինիկա։ Ծնողները երեկ՝ հունիսի 7-ին, տեղափոխում են «Արաբկիր» բժշկական կենտրոն, որտեղ էլ, ցավոք, երեխան մահանում է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխայի մահվան պատճառը եղել է «սուր միոկարդիտ»-ը։ Մասնագետներն այն կարծիքին են, որ երեխան պատվաստման հետևանքով չէր կարղ մահանալ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի ծնողները կատարվածի մասին ուզում են պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել, որպեսզի հետագայում ոչ մի ծնող նման վիշտ չապրի. «Աղջնակը, ում շատերը համարում էին փոքրիկ հրեշտակ, այլևս հետ չեն բերի, բայց գոնե մեղավորները թող օրենքի ամբողջ խստությամբ պատժվեն, որպեսզի հետագայում այն ցավն ու տառապանքը, որ մենք ենք զգում, ոչ մի ծնող թող չզգա»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան Նարեկի և Եվայի առաջնեկն էր։ SHAMSHYAN.com-ը պատրաստ է ներկայացնելու պատկան մարմինների տեսակետը ողբերգական այս դեպքի վերաբերյալ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am