Օսիպյանն ու Վանեցյանը գիտեն, թե որ պաշտոնյաների, օլիգարխների ու քրեականների մոտ կա զենք

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեւանում՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, երեկ հնչած կրակոցներն առանց վարանելու կարելի է որակել վենդետայի հերթական դրսեւորում: 2017 թ. հունվարի 7-ին սպանվել էր Գեղարքունիքի փոխմարզպետի որդին՝ Հայկ Հակոբյանը: Սպանության գործով որպես մեղադրյալ է ներգրավվել Մեխակ Հարությունյանը, ում դատավարությունն էր երեկ: Եվ ահա մինչ դատը սկսվելը մեղադրյալի ու սպանվածի հարազատների միջեւ վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ որեւէ զոհ չի եղել, այլ միայն մեկ հոգի է վիրավորվել: Պետք է արձանագրենք, որ սա վենդետայի հերթական դրսեւորումն է. նախորդ տարի կրակոցներ էին հնչել նաեւ Երեւանում` Վերնիսաժին հարող տարածքում. այն ժամանակ էլ ալավերդցի քրեական հեղինակություններն էին որոշել իրենց հին հարցերը լուծել զենքով: Նման դեպքեր եղել են նաեւ ավելի վաղ ոչ միայն Երեւանում, այլեւ ՀՀ մյուս բնակավայրերում: Երեկ տեղի ունեցածը հերթական ահազանգն է այն բանի, որ իրավապահ համակարգը շատ անելիքներ ունի կանխարգելիչ գործողություններ իրականացնելու եւ արյունահեղությունները բացառելու ուղղությամբ: Իսկ այդ հարցում առաջնահերթ քայլերից մեկն էլ կարող է լինել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը: Համաձայնեք, ՀՀ ոստիկանապետ Օսիպյանն ու ԱԱԾ պետ Վանեցյանն ի պաշտոնե գիտեն կամ կարող են իմանալ, թե որ պաշտոնյաների, պատգամավորների, օլիգարխների, քրեական ու թաղային հեղինակությունների, նրանց մերձավոր ազգականների մոտ կա ապօրինի զենք-զինամթերք: Այնպես որ հիմա իրավապահների առաջնահերթ պարտականություններից մեկը պետք է լինի ապօրինի զենքերը հայտնաբերելն ու առգրավելը: Այս հարցում իր անելիքն ունի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. ի վերջո ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իր ենթակայության ներքո են գործում, հետեւաբար ինքը կարող է խիստ հրահանգ իջեցնել` հետեւելով հանձնարարությունների կատարման ընթացքին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am