«Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը «Քսիվ» է ուղարկում Սամվել Բալասանյանին». բաց նամակ Լիլիթ Մակունցին

Գյումրիում ապրող Հասմիկ Մելքոնյանը բաց նամակ է ուղարկել մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին. «Տիկին Մակունց, ես Ձեզ 25.05.18թ.-ին դիմում էի ներկայացրել հուշարձանների պետական ցուցակում գտնվող կառույցների կոտորածի մասին Գյումրիում. ահազանգել էի, որ մասնավորապես և հատկապես Ձեր տեղակալ Սամուելյան Արևի կոտրած ձեռքով են ստորագրվել շուրջ 35 բացառիկ պատմաճարտարապետական արժեք ունեցող կառույցների խեղման եզրակացությունները: Դիմումիս կցել էի նաև Գյումրին ավերելու դեմ հրապարակած իմ հոդվածներից մի քանիսն, ակնկալելով, որ Դուք՝ հարգարժան Մակունց, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խստագույն ուղերձը հուշարձանների անձեռնմխելիության վերաբերյալ ընդունած պիտի լինեիք ի գիտություն: Բայց Դուք վերցրեցիք և պարզամտորեն ամբողջ փաթեթը մակագրեցիք նույն Սամուելյանին, սա էլ իր հերթին փաթեթն ուղարկեց Գյումրի համայնք՝ համայնքապետին: Իսկ ես ոչ մի պատասխան չստացա: Նույնիսկ ռեժիմի ժամանակ որևէ մեկի դեմ եթե դիմում էր գրվում, բողոքը չէր մակագրվում նրան՝ ում դեմ գրված էր: Սա ամենապարզագույն վարչարարությունն է, որի համար խելք և փորձառություն անհրաժեշտ չէ: Անսալով ՀՀ վարչապետի ուղերձին՝ ներկայացրեցի փաստեր, որոնք, ըստ էության ուսումնասիրելու դեպքում, րոպե առաջ պետք է ազատվեիք հուշարձանները խժռող սույն տիկնոջից, իսկ Դուք նրա դեմ գրած իմ դիմումը մակագրեցիք ի տնօրինություն իրեն, ՈՐ ԻՆՔԸ Ի՞ՆՉ ԱՆԻ... Հ.Գ. Ռեժիմի պայմաններում իմ հեղինակած «Ռազմական նշանակություն ունեցող բերդը մոթելի են վերածել» վերտառությամբ հոդվածի հիմքով քրեական գործ է հարուցվել Սև Բերդի սեփականատեր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի դեմ: Մասնրամասներին կարող եք ծանոթանալ Հ2 հեռուստաընկերության «Դատական ալիք» հաղորդաշարում: ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԳՅՈՒՄՐԻ»:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
Իշխանությունը Քրիստինե Գրիգորյանի բերանով զգուշացնում է. «Հրապարակ» 2 ամսում Տավուշի մարզպետարանում ավելի քան 15 միլիոն դրամ պարգեւավճար է բաժանվել. «Հրապարակ» «Համբերեք` վռազողը տղա չի բերում». Նիկոլի արձագանքը մտածելու տեղի է տվել ՔՊ–ականներին․ «Իրավունք» ՔՊ-ական որոշ թեկնածուներ թմրանյութի թեստ կհանձնեն. «Հրապարակ» Կանխիկ միլիոններ, փոխառություններ, շինարարություն. Կոտայքի փոխմարզպետի հայտարարագրի հետքերով Անահիտ Ավանեսյանին հրավիրել են ԱԺ՝ բժիշկների հարցը քննարկելու . «Հրապարակ» Այդ հրահանգից հետո սկսել են իրենց պատեպատ տալ, որպեսզի շեֆին հաճոյանան. «Իրավունք» ՔՊ-ական 29 պատգամավորներ այլևս մանդատ չեն ունենա. ովքեր են նրանք. «Ժողովուրդ» Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո. «Ժողովուրդ» Քելեխչու նման ոչ մի առիթ բաց չի թողնում. Ոսկան Սարգսյան Բեյրութում հարձակման է ենթարկվել օդանավակայանին հարակից թաղամասը Ինչո՞ւ են օկուպացված Արցախում «վերաբնակեցվող» ադրբեջանցիները վերադառնում Բաքու Խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, վիրավոր կա Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը զինադադարի կոչ է ուղղել ԱՄՆ-ին, Իսրայելին, Իրանին Իրանի դեսպանը հայտնել է Բեյրութում Իսրայելի կողմից իրականացված հարվածի հետևանքով չորս դիվանագետի մահվան մասին Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է չարորակ ուռուցքի հազվադեպ տեսակ Ի՞նչ եղանակ սպասել մարտի 11-ից 15-ին Բագրատաշենի անցակետի վրացական կողմում բեռնատարների երկար հերթեր են․ վարորդները օրերով սպասում են ԱՄՆ-ն Իսրայելին կոչ է անում դադարել հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին Հայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Թե որքան խոստումներ է տվել այս կառավարությունը մեր ժողովրդին ու չի կատարել․ Առաքելյան Փաստորեն Իրանում չգտնվեց իրանական «նիկոլ», ով Իրանը տանի տևական կապիտուլյացիայի. Ստեփան Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 10-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am