Էրդողանը չի բացառում
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանըհայտարարել է, որ իրենք ծրագրում են 5 տարում փոխադարձ ներդրումների ծավալը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի: «Մենք պահպանում ենք 2015 թվականին ձեռք բերած ապրանքաշրջանառության մակարդակը և ծրագրում ենք մինչև 2023 թվականն այն հասցնել 15 միլիարդ դոլարի։ Ադրբեջանի հետ փոխադարձ ներդրումների ծավալը ներկայումս կազմում է 13 միլիարդ դոլար։ Մենք ծրագրում ենք 5 տարում այդ ցուցանիշը հասցնել մինչև 20 միլիարդ դոլարի»,- ասել է Էրդողանը։ Էրդողանն ընդգծել է, որ հաջողության դեպքում դեկտեմբերին իրենք կմասնակցեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու բացման արարողությանը։ Խոսելով «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) մասին՝ Էրդողանը հայտարարել է, որ այն «Հարավային գազային միջանցքի» բաղկացուցիչ մասն է, և իրենք աշխատում են նախագծի իրագործումն ավարտել ծրագրված ժամկետից շուտ։
