ՊԵԿ-ում կասկածելի նշանակումներ են արվում. Գործարար

Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնների նշանակվող անձինք պետք է կոռուպցիոներների համբավ չունենան, որպեսզի հնարավոր լինի իրոք բարեփոխումներ իրականացնել համակարգում: Lragir.am-ի հետ զրույցում այս խնդրին անդրադառնում է «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը: «Այս փուլում տեղեկություններ են հասնում մեզ, որ ՊԵԿ համակարգ այնպիսի ծառայողներ են ընդունվում աշխատանքի, ովքեր անգամ ՀՀԿ իշխանության ժամանակ էին մերժված համարվում»,- ասաց Սամսոն Գրիգորյանը:Նրա խոսքով՝ գործարարները հիմա ավելի շատ թափանցիկ ու անկաշառ աշխատանք են սպասում ՊԵԿ-ից: Որոշ կոռուպցիոն դեպքեր, բոլորը գիտեն, որ եղել են այս կառույցում, բայց նոր իրականության մեջ դրանք պետք է արդեն բացառել: Նոր Հայաստանում, ըստ Գրիգորյանի, չպետք է լինեն նման դեպքեր, այդ դեպքերի հետ կապված անուններն էլ չպետք է աշխատեն համակարգում: Սամսոն Գրիգորյանի խոսքով՝ հարկային ու մաքսային համակարգում աշխատում են նաև կոռուպցիայից զերծ, բարեխիղճ ու նվիրված բազմաթիվ աշխատողներ: Եվ այս փոփոխությունների ֆոնին «մաքուր» աշխատակիցներին անտեսելը սխալ քաղաքականություն է: «Այդ մարդիկ պետք է ունենան մասնագիտական աճ: Այսօր էլի նույն իրավիճակն է, ինչը ՀՀԿ ժամանակ էր, ծանոթ-բարեկամներով մարդ են ընդունում աշխատանքի, անտեսվում են ռեալ մասնագետները: Աշխատակիցներ գիտեմ, ովքեր երկար տարիներ այդ համակարգում աշխատում են, իսկապես նվիրյալներ են: Մեկ էլ հանկարծակի այնպիսի մարդիկ են ընդունվում աշխատանքի, որոնց ունեցվածքն ու հնարավորությունները ընդհանրապես չեն համընկնում համակարգի և իրենց ստացած աշխատավարձի հետ: ՊԵԿ-ը պարտավոր է լինել մաքրամաքուր, որ երբ հարկատուն իր հարկը վճարում է, չմտածի, որ իր հարկերը պահանջող ՊԵԿ աշխատակիցը անօրինական գործարքների մեջ է եղել կամ միլիարդների կարողություններ ունի: Չի կարող այլևս նման համակարգ գործել Հայաստանում»,- ասաց մասնագետը: lragir.am

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am