Brent նավթի գինն իջել է
Լոնդոնյան ICE բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքն իջել է 40 դոլարից։ Էտալոնային տեսակի նավթի մեկ բարելի գինը իջել է 1.8 տոկոսով՝ հասնելով 39.67 դոլարի։ WTI նավթի գինն իջել է 2 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 37.73 դոլարի։
